Լրահոս
Օրվա լրահոսը

Գազից խեր չտեսան, գոնե գա ցեխից փրկի

Նոյեմբեր 21,2013 15:39

SAM_0862Սա Գյումրու ստրատեգիական նշանակություն ունեցող «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհն է, որը պարզվում է՝ տեսքի են բերում միայն ռուս գահակալների՝ Գյումրի ժամանելուց: Գյումրեցիների հիշելով՝ այս ճանապարհը վերջին անգամ քիչ թե շատ վերանորոգվեց ճիշտ այն ժամանակ, երբ 2010 թվականի ամռանը իրենց հյուրընկալվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ու թեեւ Մեդվեդեւը սեփական ուղղաթիռով վայրէջք կատարեց Գյումրու մարզադաշտում, սակայն փոխարենը նրան ուղեկցող անձնակազմը ժամանեց օդանավակայան:

Այժմ էլ այս ճանապարհը գիշեր ու ցերեկ վերանորոգում են Պուտինի պատվին ու նրա ապահովության համար… Իսկ եթե նա դեկտեմբերի 2-ին պատահաբար որոշի պտույտ տալ Գյումրիով մե՞կ, հետաքրքիր է` այդ դեպքում ինչպե՞ս են այս քաղաքի ռմբակոծված փողոցների ցեխից ու այլ վտանգներից փրկելու Վլադիմիր Վլադիմիրովիչին:

Ի դեպ, գյումրեցիները հերթ են կանգնել «սովետի թագավորին» իրենց դռներում հյուրընկալելու համար. «գազից խեր չտեսանք, գոնե գա ցեխից փրկի…»:

Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930