Կառավարության դիմաց, այսօր, մինչ մի քանի հարյուր քաղաքացիներ բողոքում էին պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի դեմ, կառավարության շենքի հետնամասում` Բյուզանդ փողոցի երկայնքով ոստիկանական տասնյակ մեքենաներ փակել էին փողոցը:
Ոստիկանները հրաժարվում էին «արտակարգ դրության» պատճառների մասին խոսելուց: Տասնյակ ոստիկանական մեքենաներ ու ոստիկանները կազմ ու պատրաստ կանգնած էին նաեւ Վազգեն Սարգսյան փողոցում` Էրեբունի պլազա հյուրանոցի դիմաց: Այս հասցեում էլ ոստիկանական մեծ մեքենաները փակել էին անցորդների ճանապարհը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ բացառեց, որ ոստիկանական մեքենաները փակել են փողոցը, հետո ասաց` կանխարգելիչ նպատակով են ոստիկանները կառավարության շենքի տարբեր հատվածներում տեղակայվել. «Ոչ ոք հստակ չի կարող ասել, որ այստեղ ոչինչ չի լինի կամ այստեղ բոլորը օրենքին հետեւող ակցիայի մասնակիցներ են»:
Մանրամասները` շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ