Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ինտեգրացումն արդյունք չտվեց, գնանք դեպի եվրաատլանտյան ինտեգրացում (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2013 14:43

«Փաստարկ» ակումբի այսօրվա հյուրը՝ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, կարծում է, որ  Մաքսային միությանն անդամագրվելու մասին Հայաստանի մտադրության բարձրաձայնումից հետո մրցակցային դաշտ է ստեղծվել Հայաստանի շուրջ, եւ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է:

Պարոն Հարությունյանն ասաց, որ ներկայումս աշխարհաքաղաքական զարգացումները տանում են նրան, որ չի բացառվում, որ Հայաստանը գնա ոչ թե եվրաինտեգրման, այլ՝ եվրաատլանտյան ինտեգրման:

Նա հիշատակեց ամերիկյան մի հեղինակավոր ամսագիր, որում մի քանի հայտնի դեսպաններ խոսել են այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է ձգտի ստեղծել Եվրամիություն- Եվրասիական միություն- ԱՄՆ եռաչափ հարաբերություններ, եւ ԱՄՆ օժանդակությամբ ԵՄ-ն ու Եվրասիական միությունը ոչ թե մրցակցեն, այլ համերաշխ գործակցեն. «Գուցե սա տեղավորվում է ամերիկյան ռազմավարության մեջ, ես այն վերլուծաբաններից եմ ,որ ողջունում են մեծ Եվրոպան, անգամ եթե այն սկսվի Սան Ֆրանցիսկոյից եւ ձգվի մինչեւ…. »:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում կարվեն Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված որոշ կարգավորումներ: «Հաշվի առնելով, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն՝ ամրապնդեց Ռուսաստանի դիրքը մեր տարածաշրջանում, նրանք էլ պետք է փորձեն հասկանալ մեր անվտանգության խնդիրները եւ Ղարաբաղի համար ավելի լուրջ աջակցություն ունենան»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930