Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց. «Փաստինֆո»

Նոյեմբեր 21,2013 14:05

Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան» ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ:

Ըստ «Փաստինֆո»– ի, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, կայացրած 2013թ. օգոստոսի 28-ի դատավճիռը:
Ամբաստանյալներն իրենց բողոքներում միջնորդել էին բեկանել հիշյալ դատավճիռը և իրենց արդարացնել:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` նրանք մեղավոր են ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Սուտ մատնությունը, և դատապարտվել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930