Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մեր երկրները չեն կարող միմյանց «ձեռք սեղմել»

Նոյեմբեր 21,2013 14:01

Այսօր ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Ֆորում» ակումբում խոսելով Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին, կարծիք հայտնեց, որ մեզ մոտ այս թեմայով բոլոր մեկնաբանությունները հիմնականում գործընթացի միայն մեկ կողմին են վերաբերել: Ըստ Լարիսա Ալավերդյանի`շատերը նշում են, որ լայնածավալ պատերազմը բացառված է: Բացի այդ` «Մենք գիտենք, որ Ադրբեջանը փորձում է տարիներ շարունակ լուծարել Մինսկի խումբը ու այսպիսի շարունակությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հասել իր նպատակին, նա չի կարողանում նաեւ բռնակցել Արցախը»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մենք պետք է հստակեցնենք, որ Արցախը միջազգային իրավունքի առումով երբեւէ չի պատկանել Ադրբեջանին`«Այս լեզուն մերժելի է, քանի որ միջազգային իրավունքի տեսակետից չի համապատասխանում իրականությանը»:
Ինչ վերաբերում է նախագահների ձեռք սեղմելուն, որը տարբեր կերպ մեկնաբանվեց մեզ մոտ, ապա Լարիսա Ալավերդյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ մեր երկրները չեն կարող միմյանց «ձեռք սեղմել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930