Նոյեմբերի 21 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի եւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ռուսերեն լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու շուրջ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Իսկ դուք ինչ եք կարծում, եթե նախագահի Սերժ Սարգսյանի թոռը հաճախում է ռուսական մանկապարտեզ և մեծանում է ռուսական երգերի տակ ու ռուսական հեքիաթներով դաաստիարակվելով, ինչու եք զարմանում, ամեն բան գնում է իր տրամաբանական հունով;
Խնդրում եմ կոնկրետ մեկնաբանեք և գնահատեք Աշոտյանի առջարկը: Միթե Հայաստանի Կրթության նախարարի կողմից նման առաջարկը հնչեցնելը զավեշտ չե?