Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկացում»

Նոյեմբեր 21,2013 13:30

Հայտնի ճշմարտություն է. կայսրությունները չեն մերձեցնում ժողովուրդներին՝ հեռացնում են, թշնամացնում: 1977 թվականի ԽՍՀՄ նոր սահմանադրությունը հայտարարել էր, որ ազգային տարբերությունները աստիճանաբար վերանում են, եւ ստեղծվում է բոլորովին նոր մի պատմական միասնություն՝ «խորհրդային ժողովուրդ»: Սա այն պայմաններում, երբ բալթյան ժողովուրդները ատում էին ռուսներին, չեչենները՝ օսեթներին, մենք՝ «թուրքերին», իսկ ռուսները ոչ մեկին չէին ատում, բայց բոլորին նայում էին վերեւից: Երբ ամեն ինչ քանդվում էր, խնդիրները դուրս եկան ջրի երես:

Երբ ստեղծվեցին անկախ պետություններ, կարծում եմ՝ ռեալ շանսեր կային թե՛ սեփական արժանապատվությունը պահպանելու եւ թե՛ բոլոր հարեւաններին հարգելու (դրանք, իհարկե, փոխկապակցված բաներ են): Ո՞ւր էր, թե…

Սեպտեմբերի 3-ից հետո ռուսները, կարծես թե, ավելի համոզվեցին (կամ գուցե ազգայնականությանը «տոն տվող» իշխանությունները «համոզեցին»), որ մենք անթրաշ, անգրագետ, մանր կրիմինալին հակված «խաչիկներ» ենք. շարքային ռուսը, ակնհայտորեն, շփոթելով մեզ այլ ազգերի հետ՝ վստահ է, որ մենք ընդունակ ենք միայն ավլել փողոցները եւ մաքրել զուգարանները: «Սեպտեմբերի 3-ը» մերձեցրե՞լ է մեր ժողովուրդներին: Ցավոք, ոչ՝ հեռացնում է:

Կարո՞ղ էիք դուք պատկերացնել 1990-91 թվականներին, որ ռուսերենը կրկին կդարձնեն մեր աշխատանքային լեզուն, իսկ Մոսկվայից կրկին կհրահանգեն՝ իրենց «տիրապետության» տակ գտնվող տարածքում պատմության միասնական դասագրքեր ստեղծել: Դա հնարավոր չէր, որովհետեւ մտավորականները կընդվզեին, եւ հասարակությունը, որի սաղմերն այն ժամանակ ձեւավորվում էին, ականջալուր կլիներ այդ ընդվզմանը: Իսկ այսօր մտավորականներից շատ քչերն են ընդվզում, իսկ բնակչությունը (որն այդպես էլ հասարակություն չդարձավ) կամ անտարբեր է այդ խնդիրների հանդեպ, կամ էլ ավելին՝ ընկնելով ինչ-որ կարոտախտային պատրանքների հետեւից՝ ողջունում է այս ամենը:

Խնդիրը, հետեւաբար, մեր ներսում է՝ այն դեգրադացիայի մեջ, որը մենք 22 տարում ապրել ենք: Եթե հասկանանք, թե որոնք են այդ դեգրադացիայի պատճառները, գուցե կհաջողվի կանգ առնել: Արդյո՞ք միայն սխալ կառավարումը, տնտեսական վատ վիճակը, արտագաղթը եւ դրա հետեւանքով, այսպես ասած, «խաչիկացումը»: Այդ երեք գործոնները բավարա՞ր են ազգային եւ պետական արժանապատվությունը կորցնելու համար: Գուցե նաեւ նրանք, ովքեր հնարավորություն ունեն խոսք ասելու (ես էլ նրանց թվում) բավականաչափ ուշադրություն չե՞ն դարձրել վերքաղաքական, ազգային խնդիրներին:

Նման խնդիրներից է, կրկնեմ, բոլոր հարեւանների, այդ թվում, իհարկե, ռուսների հետ նորմալ, հարգալից հարաբերություններ հաստատելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Մինչև հիմա հիացած եմ, թե ինչպես մեր ժողովուրդը ոտքի կանգնեց փետրվարին ու ասաց ՈՉ դեգրադացիային, անտարբերությանը, անարդարությանը չնայած շարունակական հարվածներին, նվաստացումներին, անօգնական, անճարակ ու անպաշտպան լինելու ցինիկ հավաստիացումներին իշխանության կարկառուն ներկայացուցիչների կողմից: Կարելի է քննադատական խոսքեր ասել, որոնք երբեմն արդարացի են, իսկ երբեմն՝ ոչ: Բայց պահանջել ավելին, ինձ թվում է, հավասարազոր է դաժանության:

    Հիմա անելիքը ընդիմությանն է: Պետք չէ նեղացած մի կողմ քաշվել ու սպասել: Ինչի՞ն եք սպասում, ու՞մ եք սպասում: Կազմակերպվե՛ք, ակտիվացե՛ք, դու՛րս եկեք հրապարակներ ու բղավե՛ք, մի՛ սպասեք: Այլապես մարդկանց մնում է երեք հնարավոր ուղի.

    ա. արտագաղթ
    բ. Շանթ
    գ. դանդաղ մահ

  2. Anush Tovmasyan says:

    Բայց չէ որ այդ հարգանքն ու իրավահավասարության գիտակցությունն ունենալու համար ներսում պետք է նորմալ, արժանապատիվ ապրել::: Բարեբախտաբար հիմա սահմանները համեմատաբար բաց են եւ շատերն են լինում դրսում, տեսնում ու գիտակցում, թե ի՞նչ է դա նշանակում:
    Ինչ մնում է ռուսերենի՝ նորից շրջանառության մեջ դնելուն: չեմ հավատում, որ այդքան պայքարից հետո կան մարդիկ, ովքեր կողմ են : Ուղղակի դարձել ենք հիասթափված ու համակերպվող ամբոխ, ու սպասում ենք, թե վախեցնելով էլ ինչեր կբերեն գլխներիս::: Իսկական առաջնորդ է պետք, անվախ, ազնիվ ու պայքարող հոգի, ում ետևից կգնա ժողովուրդը, և այդ դեպքում ավելին կանի քան 22 տարի առաջ:

    • Վահան says:

      Այդ մարդիկ, ովքեր կողմ են ռուսերենին, երբեք էլ դեմ չեն եղել…..շատ ափսոսացել են, որ ժամանակին հայերենը հաղթեց…ցավոք մեզանում չարմատացավ հայերենի բացառիկության, միակության գաղափարը Հայաստանում…օտարալեզվացավը քաղցկեղի պես է, եւ մեր դժբախտությունները ես առաջին հերթին պայմանավորում եմ անկախ, հայերեն, հայեցի լեզվամտածողություն չունենալով…մենք անմարդկային վախ ունենք հանկարծ անգլերեն կամ ռուսերեն չիմանալու համար…մեզանում պետք է լինի, որ խնդրեմ, ով ինչ ուզում է, թող իմանա, այդ թվում եւ լեզու կամ լոզուներ, մինչդեռ անգամ հայերենի շատ ջատագովներ սարսափած աղաղակում են, որ օտար լեզու իմանալը պարտադիր է: Ոչ պաչտադիր չէ, ուզում ես, իմացի, ո՞վ է ձեռքդ բռնել, բայց ուրիշից երբեք մի պահանջի հայերենից բացի որեւէ այլ լեզվի իմացություն, եթե այդ լեզուն նրա համար մասնագիտություն չէ (ուսուցիչ, թարգմանիչ եւ այլն)….88 թվի շարժման արդյունքում մենք ունեցանք իմ կարծիքով ընդամենը 3 նվաճում.
      1. Ազատագրեցին մեր հողերից,
      2. Ազատվեցինք ռուսական դպրոցներից,
      3. Հայաստանը ազատվեց ադրբեջանցի բնակչությունից:
      Առաջին երկուսը սկսել են լավ երերալ….

  3. MARDAGEL says:

    80-88 ական թվերին ՛արա՛ կամ ,արմիան՛ էին ասու​մ , այսինքն ՛հայ՛ ,կամ էլ ազգնունով էին կոչում , հիմա դառել էնք ՛կաչիկ՛ ՞​.

    Այսինքն , հարգանքն է վերացել ազգային , թե արժեքավորումը ՞ .

  4. MARD says:

    – 80-88 ական թվերին ՛արա՛ կամ ,արմիան՛ էին ասու​մ , այսինքն ՛հայ՛ ,կամ էլ ազգնունով էին կոչում , հիմա դառել էնք ՛կաչիկ՛ ՞​.

    Այսինքն , հարգանքն է վերացել ազգային , թե արժեքավորումը ՞ …….

  5. sergik says:

    պատճառներից մեկը նրանում է , որ միասնական չենք, որպես ազգ, կյանքը ցույց է տվել,որ ցեղասպանություն, հայկական հարց կեղծ գաղափարախոսություններ են և չեն միավորում մեզ, մեզ պետք է ,որպես ազգ միավորող նոր գաղափարախոսություն, մի էնպիսի բան որ համահունչ է ժամանակին, …

  6. Կարեն says:

    Զարմանալի չի, որ ժողվրդի զգալի մասը ձգտում է դեպի Ռուսաստանի հետ մերձեցմանը։ Ինչ ունենք մենք այսօր՛ ՀՀՇ, որը բարոյազրկված է և իմ կարծիքով ծառայում է իշխանությանը՛ կերակրատաշտից բարիքներ փախցնելու ակնկալիքով, ԲՀԿ՛ որը ինչպես «մեծ եղբայր»–ը կասեր ՛նե ռիբա նե մյասա՛, Ժառանգությունը, որի գործունեությունը ավարտվեց աղոթքով, հա մեկ էլ ՀՅԴ, որին դեռ որ հաջողվում է համ սփույքի փողերը ուտի համ էլ դեսպան ունենա։ Այս անբարոյական մթնոլորտում հասարակ մարդը չունելանով ոչ մի հենարան ձգտում է ինչ որ փոփոխության։ Գործը հասել է նրան, որ միևնույն է դարձել թէ անկախության թէ արժանապատվության կորուստը, միայն թէ ներկայիս իշխանությունների բեսպրիդելը թուլանա։ Ռուսաստանի հետ մերձեցումը ճարահատյալ քայլ է ժողովրդի համար, որը իմ կարծիքով ներկա պայմաններում չարյաց փոքրագույնն է։

  7. Վահան says:

    Գուցե նաեւ նրանք, ովքեր հնարավորություն ունեն խոսք ասելու (ես էլ նրանց թվում) բավականաչափ ուշադրություն չե՞ն դարձրել վերքաղաքական, ազգային խնդիրներին….այս ասածը շատ լավն էր, Արամ ջան, բայց ասողին լսող է պետք…եթե դահիճը հասկանալի է, որ չպետք է լսի, ապա տարօրինակ է, որ զոհն էլ չի լսում….արդյունքում ունենք այն, ինչ ունենք, նաեւ քանզի մեր պարագայում զոհը ոչ թե երազում է ազատվել դահճից, այլ որ ինքը դահիճ դառնա…

    • Hakob says:

      շատ հետաքրքիր հարցադրում է
      «Որտե՞ղ էր Եվրոպան Հայոց ցեղասպանության ժամանակ»
      իսկ ո՞վ չգիտի որտեղ էին նրանք…
      – որոշ մասը ղեկավարում էին թուրքերին ու սովորացնու թե ոնց ավելի էջան ու արդյունավետ բնաջնջնեն մեր տատերին ու պապերին,
      – որոշ մասն Բաքվի կողմերը թաթարներին զիւնում էր ու ուղղարկում հայերին բնաջնջելու

      – հա մի քանի հոգի էլ /Նանսեն և այլն/ իրանց կյանքը դրած մեր որբերի համար հոգ էին տանում, որբեր որոնք եվրոապան գլխավորող մի քանի երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ ու ղեկավարությամբ դարձան որբեր, ունեզրկված ու անտուն:

      ինչքան կարող է մեր խելքը կարճ լինի, որ էս ամեն ինչը էսքան շուտ մոռանանք :
      նույն եվրոպան հիմա էլ է ուզում որ մենք նվիրենք թուրքին մեր գրավածը:
      ..
      խելքի եկեք, եվրապապաշտներ:

      Եվ վերջում մի ուրախալի լուր, որին ժամ առաջ հայտնվելուն ես անձամբ չէի էլ կասկածում
      Ուկրաինան ընտրեց:
      “Украина заморозила ассоциацию с ЕС ради России “

      • Գագիկ Բաղդասարյան says:

        Որտե՞ղ էր Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունից առաջ և ցեղասպանության ժամանակ:
        Լեոն գրել է դրա մասին:

      • Tigran says:

        Եթե չգիտեք, թե ինչով? էին զբաղված եվրոպացիները,ուրեմն իմացեք-նրանք Վերդենում,Սեդանում,Մառնի վրա և մի շարք այլ վայրերում մեեծ մսաղացներ էին դրել և միմյանց էին աղում:Հետո դրանից ձանձրացան և սկսեցին միմյանց գազախեղդ անել…Իսկ էդ ընթացքում աշխարհի ամենապուպուշ ռուս ձյաձաները կովկասյան ռազմաճակատում պատերազմի վարման նոր հնարքներ էին փորձարկում-ռուսական բանակները առաջ-հետ,հետ-առաջ…

  8. գոհար says:

    Արաբերեն իմանալը վատ է?, ֆրանսերեն իմանալն էլ լավ է; Ինչու է ռուսերեն իմանալը վատ?Լեզուն ինչ կապ ունի քաղաքականության հետ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իսկ ես գրել եմ, որ վա՞տ է: Խոսքը Հայաստանում որեւէ լեզվին, բացի հայերենից, պաշտոնական կարգավիճակ տալու մասին է:

  9. Անահիտ says:

    Խորին շնորհակալություն սիրելի Լավատես հոդվածի համար, կարծում եմ,որ մեր պատմաբանները և ապագա պատմաբանները պարտադիր պետք է կարդան այդ հոդվածը: Իսկ հրեական ցեղասպանությանը անձամբ ես չեմ հավատում, դա շանտաժ էր, որ գրավեյին Պաղեստինը և ստեղծեյին Իզրայել պետությունը, 2-րդ համաշխարհայինին ավելի շատ սպանվեցին սլավոնական ազգեր, որոնց թիվը գրվեց հրեաների հաշվին:

    • Hakob says:

      Սա շատ վախվորած մի մոտեցում է: Իսկական հրեշին թողած, քննարկում են նրա շակալներին:
      Հրեշը Անգլիան է, իր Ֆրանսիա-Գերմանիա ծառայախմբով:
      իսկ հրեաները, դրանք մեր պես տուժած ու օգտագործվող ազգ են:

    • Լավատես says:

      Շնորհակալություն Անժելա Տերյանին. եթե հետաքրքիր, փաստերով լի հոդվածներ գտնեք համացանցում, կարելի է կիսվել հղումներով։

  10. sergik says:

    ինքներտ ասեցիք ,,ապրել ենք դեգրադացիա այս վերջին 22 տարում,, …

    հետևություն հարցի տեսքով ,, իսկ ի՞նչ էինք ապրում մինչև էտ 22 տարին,,…

  11. Maxim says:

    Հարգելի Արամ Աբրահամյան: Ձեր գրե թե բոլոր մեկնաբանությունները՝, այդ թվում և այս, արժանի են խորը մտորումների: Հաճախ իվիճակի չլինելով մեկնաբանել Ձեր առաջարկած թեման, անցնում ենք միմյանց մեջ լեզվակռվի: Իսկ այս թեմայի շուրջ առողջ վերլուծություններ անել՝, ինձ թվում էր առանց հայրենիքից երկար տարիներ բացակայելու և համեմատություններ անելու, հնարավոր չէ, սակայն պարզվում է, որ վերլուծությունը կախված է կոնկրետ մարդու որակից և աշխարհհայացքից:
    Խորհրդային միության փլուզումից հետո, երբ ստեղծվեցին առանձին պետություններ, ինձ մոտավոր
    պարզ էր, թե ինչ պետություներ են ստեղծվելու, բացի իհարկե մեր երկրից, որին փոքր ինչ գերագնհատում էի, ելնելով 70-ական թ.- րի սկզբին Սովետական բանակում՝ հեռավոր Արևելքում ծառայության ժամանակ, որտեղ ինձ շատ բան պարզ դառավ հատկապես մեր ազգի երիտասարդների բնավորության գծերը, որոնցից նշեմ մի քանիսը, որը մյուս ազգությունները՝ հատկապես Մերձբալթյան հանրապետություններից զորակոչվածները՝ գրե թե՛ չունեին, կամ ես չեմ նկատել:
    1.Նախ շատ հայրենակիցներ ամեն գնով, իհարկե այդ թվում և կաշառելով ջանք չէին խնայում, իրենց ծառայությունը անցկացնել,՝ որպես խոհարար, հաց կտրող ,,хлеборез,, կոշկակար, պահեստապետ և այլն, և ամենածիծաղելի փաստաթղթերով զինված եկել էին իրենց միսիան կատարելու, և հաճախ միմյանց դեմ էին դուրս գալիս, ամեն գնով հաստատելու, որ իրենց
    փաստաթուղթն է օրինական, այլ ոչ հայրենակիցինը, քանի որ մի զորամասում մեկը պետք էր զբաղեցնել նշածս՝ ,,պաշտոնները,,: 2.Տղայական հարաբերություններ պարզելիս մեզ մոտ գործում էր խմբակայինը, հաճախ էլ անցնում էր՝ ոհմակայինի, անկախ նրանից, դիմացինն մեկն է, թե՛ով է արդարացի՝ ,,Պատահական չէ Վահե Ավետյանի մահվան դեպքը,,: 3.Զինվորական հանձնարարությունները կատարելիս, եթե հնարավոր չէր լրիվ հրաժարվել, ապա հարկավոր էր իրեն և դիմացինին ցույց տար, որ թերի է կատարել, իսկ բարեխիղճ կատարողին՝ պոչ կպցնել:
    4.Տղայական հարաբերությունները տեղի էր ունենում, ոչ այնքան ազգամիջյան՝ որքան ըստ մեր երկրի աշխարհագրական տարածքի ,,Այստեղ թող ինձ ներեն Արարատյան դաշտավայրի կամ ավելի ստույգ՝ Հովիկ Աբրահամյանի հայրենակիցները, ովքեր այդ արատավոր երևույթում շատ ավելի ակտիվ էին ու պատրաստված,,: 5. Քիչ դեպքեր չէր լինում սպային մատնելու դեպքերը, այն
    դեպքում, որ դրա կարիքը բոլորովին չկար: 6.Ֆիզիկապես և հոգեպես ավելի թույլ հայրենակիցներին ստիպել, որ տանից ամեն ամիս գումար ուղարկեն, և շատ ավելի զզվելի բաներ:
    Ռուսները և այն ժամանակ էին կարծում, որ մենք անթռաշ ,,խաչիկներ,, էնք և հիմա, չտեսնելով իրենց համատարած հառփեցողությունը, քանի որ մենք առիթը տալիս ենք:
    Համամիտ լինելով Ձեր այս թեմայի ամեն տառին, ուզում եմ ավելացնել, որ մի գուցե մտավորականություն հասկացություն ընդհանրեապես չունի, քանի որ չկա ստույգ այդ կարգավիճակի բնութագիրը: Մենք ունենք հայ վաստակավոր արտիստ, ով խիստ մտահոգված է իր երկրի, իր ժողովրդի ճակատագրով: Նաև ունենք մեկ այլ Հայ ավելի վաստակավոր արտիստ, թե՛
    Հայաստանի, և թե՛ Ռուսաստանի, որը ասում է, որ նա ընդհամենը ԿԼՈՈՒՆ է, և իրավունք չունի
    երկրի ճակատագրի մասին մտածել, քանի որ դրա համար ժողովուրդը ընտրել է կոմպիտենտ մարդկանց, սակայն համոզված եմ, որ նրա ասածը՝ միամտությունից չի բխում, ուստի հովիվն էլ
    կարող է մտավորական կոչվել, եթե մտահոգված է իր երկրի, իր ազգի ճակատադրով, և պարտադիր
    չէ, թե մեկը մտքի ճկունությունով է վաստակում, իսկ մյուսը՝ ոտքերի ջանքով ու մահակով, ուղղակի
    մտքի ճկունությամբ փող վաստակողի հնարավորությունները աևելի շատ են իր ժողովրդի համար բարի գործ անելու, բայց ավելի զզվելի է ու սարսափելի, երբ նա անցնում է երկիրը կործանողների
    բանակը՝ հանուն գործող վարչապետի հռչակած լի տաշտակից օգտվելու:
    Նշածս այս բոլոր հիվանդագին թերությունները, որով վաղուց տառապում է մեր ժողովուրդը, ստացավ իր ծանր հետևանքները, երբ իշխանության գլուխ հայտնվեցին՝ եկու դավադիր, երկիրը
    չսիրող, և նրա համար չմտահոգվող, կիսագրագետ, թալանչի, ապաշնորհ նախագահները, որոնցից
    երբեք չի կարելի լավ բան սպասել, քանի որ նրանք լավ բան անելու թե՛ խելք, և թե՛ նպատակ չունեն: Իսկ որ բավականաչափ ուշադրություն չենք դարձրել՝ վերքաղաքական և ազգային խնդիրներին, ես Ձեզ հետ հազարապատիկ համամիտ եմ, հատկապես 5-10 հազար դրամով իրենց վաճառողներին, իսկ գնողները պետք է ունենան հանցագործության անժամանակ վաղեմություն:
    Պետք է գնհատենք նաև Շանթի արարքը, կամ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ գործունեությունը, ոչ թե՛իրենց և Լֆիկի միջև, այլ հենց ազգային խնդիրների լուծման ձև, և կանգնենք նրանց կողքին:
    աշխարհագրական

    • Հրանտ Պապիկյան says:

      Մաքսիմ, ե՞րբ ես գալու էս երկիրը խելքի բերես, այ ախպեր: Մեռանք սպասելով…
      Գառնի Գեղարդը, խորովածը իմ վրա…)))))

  12. Հրանտ Պապիկյան says:

    Այս մարդուն հարգում և հավատում են ողջ ՌՖ-ում, նրա խոսքը կշիռ ունի, լսեք և հետևություններ արեք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930