Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ռաունդի սկիզբն էր»

Նոյեմբեր 21,2013 12:53

Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ Դուք նույնպե՞ս համոզված եք, որ նախագահների` օրերս կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, ոչինչ չասող հանդիպում էր, Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ասաց. «Չեմ ասի թե դա ոչինչ չասող հանդիպում էր, ես այն կվերագրեմ իբրեւ բանակցային գործընթացի նոր փուլի, ռաունդի սկիզբ: Ես հույս ունեմ, որ այս ռաունդի ժամանակ դրա պատասխանը կտրվի: Ադրբեջանը կիրառում է հատուկ մշակված դիվանագիտություն, ժամանակ առ ժամանակ լարվածություն է ստեղծում հայ-ադրբեջանական սահմանի վրա, այդպիսի հատուկ մշակված քաղաքականություն է վարում: Բայց սա չի ընդունվում, քանի որ զինադադարի խախտում է տեղի ունենում: Ես հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահները կստիպեն, որ Ադրբեջանը վերջ տա իր այդ գործողություններին, վարած քաղաքականությունը փոխի, քանի որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի զինադադարի պարագայում»:

Հարցին ի պատասխան` Մինսկի խումբը կկարողանա՞ արդյոք կանխել Ադրբեջանի գործողությունները` Ռուբեն Սաֆրաստյանը ավելացրեց, որ ամեն դեպքում պետք է լավատես լինել`«Կարծում եմ համանախագահները պետք է քննարկեն այս հարցը եթե ուզում են եւ շահագրգիռ են, որ բանակցային գործընթացը նորմալ անցնի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930