Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Ճանապարհային քարտեզը պատրաստե՜ք»

Նոյեմբեր 21,2013 12:50

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում գերատեսչության պատասխանատուներին հանձնարարեց պատրաստել ճանապարհային քարտեզը, Մաքսային միությանը Հայաստանի միանալու անդամակցությունն ապահովելու համար:

Վարչապետի ներկայացմամբ երեկ, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգում եղած ժամանակ նաեւ հանդիպել է Մաքսային միությանն անդամակցել ցանկացող երկրների վարչապետների հետ:

Ըստ Տիգրան Սարգսյանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի վարչապետերը խոստացել են Հայաստանին աջակցել ճանապարհային քարտեզի պատրաստման հարցում:

Վարչապետի կարծիքով, «բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում եւ մեզանից է կախված, թե ինչ ժամկետում այդ աշխատանքը կիրականացվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ճանապարհային քարտեզը պատրաստեք,որ հետո վարչաՓետը հեշտ թռնի:Սրանից ի՞նչ վարչապետ,երկրի տնտեսության հերը անիծեց:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930