Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա Դավութօղլին Հայաստան, թե իր տեղակալներից մեկին կուղարկի

Նոյեմբեր 21,2013 12:47

Այսօր «Peoplemeter» ակումբում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ասաց, որ
տեղաշարժերի համար հարկավոր են նախադրյալներ, իսկ ինքն այս պահին դրանք չի տեսնում:

«Չեմ կարծում, թե Թուրքիայում կվերանայեն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Դավութօղլուի հայտարարություններին, Ռուբեն Սաֆրաստյանը հավելեց, որ նա դրանցով հիմնականում հող է նախապատրաստում, քանի որ հայոց ցեղասպանության ճանաչման հարյուրերորդ տարելիցի հարցը կա:

Ինչ վերաբերվում է նրա այցին` Հայաստան, ապա ըստ Ռուբեն Սաֆրաստյանի`Դավութօղլուի այցը, որպես այդպիսին, հայտնի չէ տեղի կունենա՞, թե՞ ոչ, նա դեռ չի ասել իր վերջնական որոշման մասին՝ կգա՞ նա Հայաստան, թե՞ իր տեղակալներից որեւէ մեկին կուղարկի` պարզ չէ:

Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ ասաց, որ այսօր Թուրքիան շարունակում է իր ոչ խելամիտ արտաքին քաղաքականությունը վարել տարածաշրջանում: Նա շարունակում է իր ավանտյուրիզմը, որը վտանգավոր է եւ իր, եւ տարածաշրջանի համար:

Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի տնտեսությունը գնալով քայքայվում է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930