Այս պահին կառավարության շենքի դիմաց «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին» նախաձեռնության անդամները «ոչ պարտադիրին» վանկարկումներով կառավարությունից պահանջում են հետ կանչել օրենքը:
«Ասում են՝ եղել են իրազեկումներ, հանրային քննարկումներ: Բայց ի՞նչ հանրային քննարկումներ: Այդ ինչ մի քանի հոգի է եկել եւ հանրության տեղը որոշել: Հանրությունը դեմ է այդ օրենքին: Կուտակային կենսաթոշակների պարտադիր օրենքը վատացնում է ժողովրդի ներկա սոցիալական վիճակը: Բացի այդ, մարդիկ չունեն վստահություն, որ այդ փողերը, որոնք հետո պետք է թոշակի տեսքով գան, կգան: Որովհետեւ մարդիկ դեռ չեն մոռացել, որ ԽՍՀՄ-ից հետո կորցրել են իրենց փողերը»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Այս պահին նրանք վանկարկում են՝ «պատասխան», ծափահարում ու սուլում են:
Մանրամասները՝շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ