ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է և գործով մեղադրյալ Ժորա Բդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, մեղադրյալի համաձայնությամբ, Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ընթացող նախաքննության փուլում նրա նկատմամբ կիրառվել է համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:
Ժորա Բդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Պաշտպանի նկատմամբ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները՝ կապված գործը դատարանում քննելու հետ:
Նույն հոդվածի հատկանիշներով ավելի վաղ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, հետագայում Լուսինե Սահակյանը ճանաչվել էր որպես այդ գործով տուժող:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ Լուսինե Սահակյանի հասցեին հնչել էին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ, ինչը դատարանի կողմից անարձագանք էր մնացել:
Կարդացեք նաև
Հիշյալ սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել էր, որ դատարանում նախկին քաղաքապետի կողմնակիցների կողմից իր պաշտպանյալի հարազատների ու ընկերների հասցեին սպառնալիքներ անընդհատ են հնչում, սակայն իր հասցեին դրանք հնչել էին առաջին անգամ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում