Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի են գնում թռուցիկները. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 21,2013 12:32

«Սկսում ենք ինչպես տրանսպորտի, այնպես էլ այլ արդիական խնդիրների վերաբերյալ թռուցիկների բաժանման պարբերական ակցիաներ»: Այս մասին երեկ հայտարարել է «100 աստիճան» նախաձեռնությունը։

Նշենք, որ տարածվող թռուցիկներով նախաձեռնության անդամները բնակիչներին պատրաստվում են տեղեկացնել, օրինակ, այն մասին, որ մայրաքաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը չեղյալ չի ճանաչվել, այլ ընդամենը կասեցվել է։

«Քաղաքացիների անկախ հաշվարկները ցույց տվեցին, որ քաղաքապետարանի հաշվարկները կեղծվում են։ Սակայն մինչեւ օրս ՈՉ ՈՔ պատասխանատվության չի ենթարկվել։ Այժմ տրանսպորտի վիճակը միտումնավոր վատացրել են, որպեսզի մեզ համար այս վիճակն անտանելի դառնա, եւ մեզ համոզեն, որ բարելավումների համար թանկացումն անխուսափելի է։ ԶԼՄ-ներով, հանրաճանաչ դեմքերի միջոցով ՆՈՒՅՆՆ ԵՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ։ Կեղծ հանձնաժողով են ստեղծել, որի միջոցով ՆՈՒՅՆՆ ԵՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ։ Սակայն նույն կոռուպցիան է եւ նույն գծատերերը. ովքեր վարորդներից շարունակում են ստվերային գումարներ գանձել։ Թույլ չտանք մեզ մոլորեցնել։ Տրանսպորտի ներկայիս վիճակը չի՛ համապատասխանում 100 դրամին։ ԱՌԱՆՑ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՎԵԼԻ ՈՐԱԿՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏ։ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՄԲ։ ՄԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՆՔ 100 ԴՐԱՄ»,- գրված է մայրաքաղաքի փողոցներում տարածվող թռուցիկների մեջ։

Թռուցիկներում անդրադարձ է կատարվում նաեւ կարմիր գծանշաններով վճարովի ավտոկայանատեղերի եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին։ «Քաղաքում կարմիր գծերով նշված տարածքները վճարովի ավտոկայանատեղեր են: Այդ տարածքները ՀԱՆՐԱՅԻՆ են, սակայն մեր վճարած գումարի 70%-ը գնում է ՄԱՍՆԱՎՈՐ ընկերությանը: Մեր հաշվին նրանք իրենց գրպանն են լցնում: ՄԵՆՔ ՉԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ ԱՅԴ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ       ՀԱՄԱՐ։ … Եթե ծնվել եք 1974թ.-ին կամ դրանից հետո, ապա 2014թ. հունվարի 1-ից նոր՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՁԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՆՎԱԶԵԼՈՒ Է 6.6-ԻՑ 13.0%-ՈՎ։ Այդ գումարը փոխանցվելու է կենսաթոշակային ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո վերադարձնելու պայմանով։ ՄԵՆՔ Դ-ԵՄ ԵՆՔ ԱՅԴ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻՆ»:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930