Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Լարվածությունն ինչի՞ համար պետք է թուլանա». «168 ժամ»

Նոյեմբեր 21,2013 12:15

Հատված քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ հարցազրույցից:

Նախագահների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ ասվեց, որ համաձայնել են «նոր թափ» հաղորդել ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք այս արտահայտությամբ նրանք ընդունում են, որ բանակցությունները սառեցված են եղել։

– Ընդունում են, թե չեն ընդունում, գոնե ձևականորեն պետք է ասեն, որ՝ այո, սառեցված էր, տուպիկի մեջ էր։ Հնարավոր է, որ այդ ձևակերպումը ոչ մի բան էլ չի նշանակում, չգիտեմ… մենք անընդհատ փորձում ենք գործընթացին նայել խնդրի կարգավորման պրիզմայով՝ կարգավորվո՞ւմ է, թե՞ չի կարգավորվում, բայց իրականում այդ հանդիպումներն ավելի լայն են։ Հենց միայն

հանդիպման փաստը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան այն՝ ինչ խոսքով է ասվում, որովհետև հանդիպումներից հետո ինչ-որ նոր դիրքորոշում են ընդունում պետությունները։

Հայտարարությունները, այո, կարող են հերթական լինել, առաջին հայացքից կարող են ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններ լինել, բայց հնարավոր է նաև, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն։

Երեկ կարծիքներ հնչեցին, որ սառեցված բանակցություններն ավելի լարված էին պահում երկու պետությունների հարաբերությունները, որ սահմանամերձ գոտիներում հրադադարն ավելի հաճախակի էր խախտվում, և այլն։ ՍարգսյանԱլիև հանդիպումից հետո արդյոք լարվածությունը կնվազի՞։

– Ոչ։ Լարվածությունը երբեք չի նվազել։ Ադրբեջանի համար այդ միջադեպերը, հրադադարի խախտումներն իրենց դիվանագիտության բաղկացուցիչ մասն են։ Իրենք չեն էլ թաքցնում, որ միջադեպերն իրենց ռազմական դիվանագիտությունն են։ Դրանք էլեմենտներ են, որոնք մտնում են իրենց դիվանագիտության մեջ, ու չեն էլ թաքցնում դա։ Լարվածությունն ինչի՞ համար պետք է թուլանա։ Կարող է թուլանալ, եթե, ասենք, համապատասխան պատժենք, եթե Ադրբեջանը տեսնի, որ իր կատարած քայլը հանկարծակի իր դեմ աշխատեց, չստացվեց, այդ ժամանակ իրենք լռում են, ամիսներով լռում են։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930