Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննիչը խոշտանգե՞լ է Վարդան Պետրոսյանին . «Փաստինֆո»

Նոյեմբեր 21,2013 12:09

 Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին: Ըստ «Փաստինֆո»– ի, խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոն, որտեղ այդ պահին բուժում էր ստանում Վարդան Պետրոսյանը և նրան ստիպողաբար տարել դատական նիստի:

«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վ.Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդները` առ այն, որ Վ.Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինի մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, Վ.Պետրոսյանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է փաստաբանի դիմումում: Քննիչի այս գործողությունը Նիկոլայ Բաղդասարյանը որակում է իբրև «անմարդկային վերաբերմունք» և ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930