Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիեննայի հանդիպումը ամերիկյան քաղաքականության մարտավարական հաջողությունն էր. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2013 11:58

  Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու որոշումից հետո տարածաշրջանում ստեղծվում է ուժերի որոշակի անհավասարակշռություն, որովհետեւ հյուսիսից ու հարավից Վրաստանն ու Ադրբեջանը ներառվում են այդ ինտեգրացիոն տարածության «աքցանի» մեջ։ Տարածաշրջանի միակ երկիրը, որը Միացյալ Նահանգների օգնությամբ կարող է որոշակի հակակշիռներ ստեղծել Ռուսաստանի հետագա առաջխաղացման ճանապարհին, Թուրքիան է։ 

Սակայն բոլոր անհանգստությունները, թե իբր Թուրքիան կարող է օգտվել Ադրբեջանի համար ռուս-ամերիկյան ներկա մրցակցությունից՝ անհիմն են, որովհետեւ ստեղծված պայմաններում Թուրքիան «ցեմենտվում է» Ռուսաստանին զսպելու նպատակ ունեցող ամերիկյան պատին։
Այսպիսով՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ըստ էության Ղարաբաղյան բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու ամերիկյան քաղաքականության մարտավարական հաջողությունն էր, որի նշանակությունը կարեւորելու համար պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին երեկ «գովասանքի խոսքեր» է ուղղել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հասցեին։ Ավելին՝ ընդգծել է՝ «ոգեշնչված ենք այն հանգամանքով, որ նրանք համաձայնություն են ձեռք բերել գալիք մի քանի ամսվա ընթացքում կրկին հանդիպելու մասին»։
Մինչդեռ Վիեննայում անգամ պաշտոնական ձեռքսեղմումից խուսափած պետությունների ղեկավարների հանդիպումը ոգեւորիչ էր ոչ թե բանակցային գործընթացի առաջխաղացման, այլ սոսկ բանակցային ձեւաչափի պահպանման տեսանկյունից։ Նման պայմաններում Վիեննայում տեղի ունեցածը «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու գործին երկու պետությունների առաջնորդների երկուստեք հանձնառության» վկայություն համարելը սոսկ գերլավատեսություն է, որն արտացոլում է ամերիկյան կողմի ցանկությունը։
Իսկ իրականությունն այն է, որ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը ժամանակավորապես նվազեցնում է պատերազմի վտանգը, ապահովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակումը եւ ամենակարեւորը՝ ակնհայտ է դարձնում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է շրջափակել Ադրբեջանի դեմ Ղարաբաղյան թնջուկը խաղարկելու Ռուսաստանի հնարավորությունները։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930