Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեղմե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւը ձեռքը. չի սեղմել, է, հետո՞. «Ազգ»

Նոյեմբեր 21,2013 11:49

Ինչպե՞ս մենք Հայաստանում լուսաբանեցինք այդ հանդիպումը, այսինքն` ինչի՞ վրա հիմնական շեշտադրումն արեցինք: Երկու հանգամանքի, նախ, հանդիպումից հետո, երբ Իլհամ Ալիեւն արդեն լքել էր Վիեննայի «Քոբուրգ-Փալաս» հյուրանոցը (որն, ի դեպ, ոչ թե Քոբուրգ պալատ է, ինչպես ավելի վաղ ներկայացվեց` անգամ մեր նախագահականից, այլ` «Քոբուրգ փելաս» հյուրանոց), որտեղ էլ կայացել էր հանդիպումը, եւ նրանից հետո հանդիպման վայրը լքում էր Սերժ Սարգսյանը, վերջինս, պատասխանում է «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս անցան բանակցությունները, մեկ բառով` նորմալ: Հայկական մամուլը այս մեկ բառի վրա կառուցել էր իր նյութերը, վերլուծաբանները հանդես էին եկել վերլուծություններով… Ուրեմն, ի՞նչ պետք է պատասխաներ նախագահը, որ բանակցությունները աննորմա՞լ անցան, կամ, տարօրինակ չէ՞ր լինի միթե, որ Սերժ Սարգսյանը ասեր` «գերազանց»: Հետեւաբար ՀՀ նախագահի այս մեկ բառը ամենեւին ոչինչ չի նշանակում, այսինքնՙ սա այն մեկ բառերից չէ, որոնց վրա կարելի է վերլուծություններ գրել եւ հետեւություններ անել, անգամ ենթադրություններով հանդես գալ: Իրականում, Վիեննայի հանդիպումը ոչինչ էր, բացի բանակցությունների շարունակականությունն ապահովվելուց, ինչը, ընդունենք, այս ժամանակահատվածում եւս անչափ կարեւոր է: Իսկ թե ինչպես են իրականում անցել բանակցությունները, դեռ վաղ է ասել, քանի որ Վիեննայի հանդիպման հետեւանքներն դեռ զգալու ենք, եթե զգանք, իհարկե:

Բացի սրանիցՙ հայկական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ «ձեռքսեղմում չի եղել»: Նախ, թույլ տվեք հասկանալ, թե ի՞նչ է սա նշանակում: Ասենք, նախագահ Սերժ Սարգսյանը մտել է հանդիպման սրահ, որտեղ, ըստ տեղեկությունների, նրան արդեն սպասել է Իլհամ Ալիեւը, եւ վերջինիս ձեռքը չի՞ սեղմել: Սա բնակա՞ն է, իհարկե ոչ: Այսինքն, եթե անգամ Բենիամին Նաթանյահուն ու Մահմուդ Աբբասն են միմյանց ձեռք սեղմում ամեն անգամ հանդիպելիս, ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպետք է սեղմի Իլհամ Ալիեւը ձեռքը, ի՞նչ է դրանից հետո նրանք դարձան բարի դրացինե՞ր: Բայց, պարզվում է, որ երբ հայկական լրատվամիջոցներն ասում են` «ձեռքսեղմում չի եղել», նկատի ունեն ոչ թե հանդիպման մեկնարկը, քանի որ այդ ժամանակ որեւէ լրագրող չի եղել սրահում, որպեսզի արձանագրի` ձեռքսեղմումը, այլ հանդիպման ավարտը: Ուրեմն, երբ նախագահները արդեն դուրս են եկել հանդիպման սրահից, «նրանք ուղղակի կանգնել են միմյանց կողքի, զրուցել, լուսանկարվել եւ առանց ձեռքսեղմման հեռացել»: Ամենեւին չենք կասկածում, որ այսպես էլ եղել է: Բայց, եթե անգամ այդպես է եղել, հետո ի՞նչ: Չէ՞ որ բանակցությունները ձեռքսեղմումով ավարտվում են այն ժամանակ, երբ կողմերը որեւէ փոխհամաձայնության հասած են լինում, կամ պայմանագրեր են ստորագրում, կամ գոնե հաճելի հանդիպում են ունեցած լինում եւ իրենց փոխադարձ հաճելի է միմյանց տեսնելը: Այս պայմաններից ոչ մեկը Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ առկա չի եղել, հետեւաբար ինչո՞ւ պետք է հանդիպումն ավարտվեր ձեռքսեղմմամբ: Ու եթե հանդիպումը չի ավարտվել ձեռքսեղմմամբ, դա դեռ չի նշանակում, որ «Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի ձեռքը չի սեղմել», քանի որ հանդիպումն անկասկած սկսվել է ձեռքսեղմմամբ:

Եվ մենք, Վիեննայի հանդիպումից, դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, այնուհետեւ ԵԱՀԿ գործող նախագահողի տարածած հայտարարությունից հատուկ առանձնացրել էինք հենց այս «հարցերի հարցը». սեղմե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւը ձեռքը. չի սեղմել, է, հետո՞…

Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930