Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսում սուրճն էժանանում է, Հայաստանում՝ ոչ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2013 11:37

Սուրճի միջազգային շուկայում վերջին 2 տարիներին գների աստիճանական իջեցում է արձանագրվել, օրինակ՝ արաբիկա սուրճի 1 ֆունտի (453 գրամ) դեկտեմբերյան բորսային արժեքն իջել է մինչեւ 1 դոլար (1 կգ-ն 2,2 դոլար) ինչը վերջին տարիների նվազագույն ցուցանիշն է։ Սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել հայկական շուկայում վաճառվող սուրճի գնի վրա։ Իսկ թե ինչու, սուրճ արտադրող կամ ներկրող ընկերությունները «Ժողովուրդ»–ին ներկայացրին տարբեր բացատրություններ։

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ սուրճի հայաստանյան շուկայի մի զգայի մասը մատակարարում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունները:

«Ռոյալ Արմենիա» ընկերության գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ համաշխարհային բորսաներում սուրճի որոշակի գնանկում նկատվում է, այդուհանդերձ, Հայաստանում հնարավոր չէ ակնկալել գնանկում, քանի որ կան լրացուցիչ հանգամանքներ, որոնք այստեղ ձեւավորում են վերջնական գները։

«Անկախ համաշխարհային բորսաներում սահմանված գներից՝ հնարավոր չէ առանց միջնորդ-արտահանող ընկերության ձեռք բերել վաճառվող սուրճը։ Նույնիսկ գնանկման պարագայում միջնորդները հիմնականում ավելացնում են այնպիսի հավելյալ արժեքի գործակիցներ, որոնց դեպքում վերջնական արդյունքում սուրճը ձեռք բերող ընկերությունները մեծ տարբերություն չեն զգում,- ներկայացրեց Մ. Համբարձումյանը՝ հավելելով որ սուրճ ներկրող ընկերությունների պարագայում պետք է հաշվի առնել նաեւ տրանսպորտային ծախսերը։- Այս պահի դրությամբ աճել են բեռնափոխադրումների սակագները, որոնք ստեղծում են լրացուցիչ խնդիրներ։ «Ռոյալ Արմենիա»-ն իր կողմից վերամշակվող կանաչ սուրճը ձեռք է բերում պարբերական կարգով ամբողջ տարվա ընթացքում տարբեր երկրներից, այդ թվում՝ Կոլումբիայից, Բրազիլիայից, Ինդոնեզիայից եւ Վիետնամից»։

Իսկ ահա «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունից մեզ հավաստիացրին, որ եկող տարվանից վերանայելու են իրենց գնացուցակը։ «Եթե համաշխարհային գնանկում է տեղի ունեցել, այն կանդրադառնա նաեւ մեր գնացուցակի վրա, սակայն քանի որ արդեն այս տարվա կտրվածքով պատվիրված է որոշակի գնով, մենք սակագին նվազեցնել չենք կարող»,- նշեց ընկերության փոխտնօրեն Ձիլա Թանգուկյանը։

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930