Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայքարողներին «կուրացրել» է այն փաստը, որ 5% պետք է խնայեն. «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2013 11:02

Հատված ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի հետ հարցազրույցից:

– Չե՞ք կարծում, որ մի հասարակության մեջ, որտեղ պաշտոնապես արձանագրված է 35% աղքատություն, որտեղ նվազագույն աշխատավարձի չափը «չի ձգտում» նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, միջին անվանական աշխատավարձը տատանվում է 350 դոլարի սահմաններում, դժվարընկալելի է «ապահով ծերության» տեսլականը։

– Ձեր դիտարկումը Ձեր վկայակոչած հասարակության հետ կապ չունի, որովհետեւ ըմբոստանում են նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում՝ 500 հազար դրամ եւ ավելի, որոնք ամենաշատն են օգտվելու այս բարեփոխումներից։ Պարզապես նրանց «կուրացրել» է այն փաստը, որ 5% պետք է խնայեն։ Մինչդեռ բարձր եկամուտներ ունեցող մարդիկ եթե չեն խնայում, հասարակությանը կարող են անդունդ տանել։ Նրանք պետք է կարողանան դիվերսիֆիկացնել իրենց խնայողությունները։

Իսկ գուցե սոցիալապես խոցելի խավերի հնքնակազմակերպումն է ավելի ցածր աստիճանի վրա, որ նրանք եւս, ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, իրենց ձայնը չեն բարձրացնում։ Քանզի նվազագույն կամ դրան մոտ աշխատավարձ ստացողների համար «վառ ապագայի» հեռանկարով այս պահի 5% կուտակումը՝ մի քանի հազար դրամի տեսքով, ավելի դժվար է, քան բարձր աշխատավարձ ստացողներինը։

– Խնայելու համար եկամտի մակարդակը կարեւոր չէ։ Մարդը կամ գիտի խնայել, կամ չգիտի խնայել։ Հարստացման ճանապարհը խնայել սովորելու մեջ է։ Այն հասարակություններն են հարստանում եւ բարեկեցիկ կյանքով ապրում, որոնք կարողանում են խնայել ոչ թե ազգային, այլ՝ անհատական մակարդակով։ Ճիշտ է, պարտադրանքի դրույթը կա, բայց դա այն միակ ճանապարհն է, որով մարդիկ կարող են ստանալ իրական օգուտներ, որոնք իրենք չեն տեսնում։ Մենք բավարար գրագետ ենք, որպեսզի լավ ծերություն ունենանք։

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930