Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն է իրականում եղել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատճառը. «Ժամանակ»

Նոյեմբեր 21,2013 10:47

 «Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: 

 Պարոն Բաղդասարյան, վթարի 3D մոդելավորված տարբերակն արդյո՞ք արդեն պատրաստ է: Երբ կտեսնենք այն:

– Առաջինը ձեզ եմ փոխանցում: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ մոդելավորել, մոդելավորման ժամանակ բախվել ենք նրան, որ չափսերը և դեպքի վայրի դրության արձանագրության մեջ նախանշված տվյալները, որոնք մենք վերցրել ենք որոշումից, չեն համընկնում բնական ճանապարհի հետ, այսինքն՝ մենք որոշ մոդելավորում ունենք, բայց ստույգ մոդելավորման համար մեզ պետք է ստույգ դեպքի վայրից արձանագրություն, որովհետև իր չափերը, որ արտացոլել է, չի համընկնում բնության հետ, ինչ-որ տվյալ քննիչը սխալ է գրել, թե որ տվյալն է սխալ չափել գրել, պետք է լինի դեպքի վայրի զննություն, որ ստույգ որոշենք: Այս պահին վթարը  մոդելավորվել է, բայց չկա վերջնական արդյունքը, քանի որ չի համընկնում քննիչի գծագրի մեջ նշվածը: Ինչ-որ բան ինքը սխալ է գծել: Բացի այդ, մենք լուրջ կասկածներ ունենք, որ Վարդան Պետրոսյանի տրանսպորտային միջոցը այն վիճակում է ներկայացվել փորձագետներին, ինչպիսին եղել է դեպքից հետո:

Վարդան Պետրոսյանինը անսա՞րք է եղել:

– Ոչ, պարզապես տրանսպորտային միջոցի հեռահար լույսերի հետ կապված լուրջ հարցեր ունենք, չենք հասկանում՝ ինչու է ուրիշ տեղից լամպը հանվել:

Տարբեր կարծիքներ են հնչում, որ «Նիվան» սարքին չի եղել, հետհետ վարելիս է եղել: Արդյո՞ք այդպես է:

– Փորձագիտական եզրակացությունում այդ բոլոր հարցերի պատասխանը կա, ուղղակի այս պահին նպատակահարմար չէ հրապարակել, որովհետև մյուս կողմից էլ չենք ուզում վնաս պատճառել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին:

Ձեր խոսքերից պարզ է դառնում, որ մեքենան շատ թերություններ ունի:

– Շամշյանի նկարներից ակնհայտ երևում է, որ «Նիվա» մակնիշի մեքենան կողային հայելիներ չի ունեցել: Բացի այդ, կա Տաթևիկի՝ տուժողներից մեկի ընկերուհու  պարզաբանումները, թե ինչպես են իրենք ավտոմեքենայում նստած եղել, և դա համապատասխանում է դատաբժշկական փորձագիտական եզրակացությանը, որ Տաթևիկը նստած է եղել երկու նստարանների մեջտեղի մասում՝ մեջքով դեպի դիմապակին, որը կոպիտ խախտում է, և դա է պատճառը, որ Տաթևիկի մարմնական վնասվածքները հիմնականում դիմացից են: Ապակիները մինչ օրս դեպքի վայրում թափված են, և մինչև օրս թափված են «Նիվա» մակնիշի մեքենայի ապակիները, որոնք բավականին լուրջ մգեցված են, և կա մի փաստ, որ ավտոմեքենայի վրա կա գազի բալոն, որն էլ հանդիսացել է մահվան պատճառ: Մենք բոլոր հարցերով դիմել ենք, որ «Նիվայի» գործարանից ստանանք ստույգ պատասխան, որ տեսնենք տեխնիկական տեսակետից սարքի՞ն է եղել ավտոմեքենան, թե՞ ոչ: BMW-ի համար էլ ենք դիմել, քանի որ քննիչն, իմ կարծիքով, սխալ է արձանագրել, որ «Նիվա» մակնիշի մոտակա լույսերի տեսանելիությունը 75 մետր է, դա, ըստ մեր ունեցած տեղեկատվության, 45 մետր է, բայց դիմել ենք պաշտոնական պատասխան ստանալու համար: Բացի այդ, մենք ունենք իրավիճակ, որ սխալ է կազմակերպվել ճանապարհային երթևեկությունը, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում՝ դիմելու նախարարին այդ բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար:

Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930