Շանթին հոգեբուժարան են տարել, որպեսզի դատարանում չպատասխանեն այն հարցին, թե ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել նրան:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է. «Եթե Վլադիմիր Գասպարյանը հրաժարվի եւ ասի, որ նման դեպք չի եղել, ապա առաջանում է հարց՝ եթե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարում են, որ Շանթն իրենց ասել է, որ նման դեպք եղել է, ապա ինչու նա դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել»։
Շանթի հանդեպ մյուս ապօրինությունը պարոն Դանիելյանի բնորոշմամբ, այն է, որ նրան մեկուսարան տանելիս չեն արձանագրել՝ արդյո՞ք նրա վրա բռնության հետքեր կան, թե՝ ոչ։ Դատարանում պետք է պատասխանեին նաեւ այս հարցին։
Ստեփան Դանիելյանին հետաքրքիր է՝ եթե Շանթը հոգեբուժական խնդիրներ ունի, այդ դեպքում ի՞նչ խնդիրներ ունեին նրանք, որոնք մասնակցել են նրա բողոքի ակցիային եւ այն տասնյակ հազարները, որոնք սոցիալական ցանցերով համաձայնվել են Շանթի արարքների հետ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ