Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Ամեն ինչ կանեմ, որ դուք վերանաք որպես լրագրող». «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2013 10:32
Ashot agababyan

Հատված հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հարցազրույցից:

Չե՞ք կարծում, որ աշխարհում բոլորովին այլ ստանդարտներ են գործում, օրինակ՝ միջին եվրոպացու աշխատավարձը 1000 դոլարից ավելի է, մեզ մոտ եկող տարի աշխատավարձի բարձրացում է նախատեսվում հուլիսի 1-ից։

– Հա, ի՞նչ ա եղել, տարբեր երկրներում տարբեր ժամանակներ են կիրառվել, հետո քեզ չի՞ թվում, որ դու ինձ արդեն շատ հարցեր տվեցիր, եթե մենք շատ փող ունենայինք մեր բյուջեում, էսքան շատ ժուռնալիստ չէինք ունենա, բավարարվա՞ծ ես, որովհետեւ կարգին աշխատավարձ կստանայիք, ժուռնալիստ չէիք դառնա։

Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել, պարզ ասեք։

– Դու կասկածում ես, որ եթե մեր բյուջեն լիներ 50 մլրդ, մենք էսքան շատ ժուռնալիստ կունենայի՞նք, սաղս լավ կապրեինք, դուք էլ ինչի՞ էիք պետք գալու։ Մեր երկիրը երկրաշարժ, պատերազմ, սովետական, կոմունիստական գաղափարախոսությունից հրաժարվել՝ պետություն ա դառել, ու բոլոր ֆակտորներն ազդել են էս ժողովրդի թե հոգեբանության, թե տնտեսության վրա։ Մենք էսօր որպես պատգամավորներ շատ լավ հասկանում ենք, որ եթե կարողանայինք բյուջեն ավելի մեծացնելու, կանեինք։

Իսկ ինչո՞ւ է, որ երկրի բյուջեն հնարավոր չէ ավելացնել, բայց երկրում հաշված մարդկանց բյուջեի աճի դեմն առնել չի լինում։

– Ես էլ եմ անհատ, ես էլ սեփականություն ունեմ, ճիշտ ա՝ ես իմ

սեփականությամբ չեմ զբաղվում, բայց դրսում ահագին գործեր ենք անում, բան ենք անում, հիմա, եթե ես էսօր մի հատ լավ կաստյում հագա, ուրեմն բյուջեն պիտի կաստյումի չափով ավելացնե՞մ, ըտենց չի։ Աշխարհում ամենաքիչ հարուստները մեզ մոտ են, էդ ո՞նց եք ասում շատ են։

Богатые тоже плачут («Հարուստները նույնպես լացում են»), մեզ մոտ այս սերիալը երբեք չի ավարտվում։

– Քո կարծիքով, ես հարո՞ւստ եմ։ Եթե 2 միլիոն դոլար վարկի պարտք ունեմ, ե՞ս եմ հարուստ, թե՞ դուք։ Ես դա վերցրել եմ ստադիոնը սարքելու համար։ Դուք չե՞ք գալիս – ուրախանում ըտեղ։ Կարայի չսարքեի, չէ՞։

Բայց չէիք կարող քանդել։

– Դա իմ սեփականությունն է, սարքել եմ ժողովրդի համար։ Իսկ դուք էդքան մի չարացեք, ասում եք՝ հարուստ եք, բայց ես իմ չափերի մեջ եմ ապրում։ Դու հարցրու նրանց, ովքեր էդ քո ասած… Հա, իմիջիայլոց, դու ուրիշի մասին ինձնից ինչի՞ ես հարցնում։ Էդ բյուջեն ով տանում ա, դուք իրանց հետ խոսեք, իմ բերանով, իմ լեզվով ուզում եք ինչ-որ մեկին վնա՞ս տաք, ձեր դուխը չի՞ հերիք անում էն մարդկանց հետ խոսաս, ովքեր կառուցում են էդ բյուջեն։

Ովքե՞ր են կառուցում։

– Ուրեմն, էդ բյուջեն լավ ա կառուցված, թե էդ բյուջեն ոնց ա օգտագործվում, դու դրա մասին խոսա, դրանց գտի, համենայնդեպս, բյուջեն ես չեմ օգտագործում։ Բայց խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ, որ դուք վերանաք որպես լրագրող, ամեն ինչ կանեմ, որ երկրում ամեն ինչ լավ լինի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Դու կասկածում ես, որ եթե մեր բյուջեն լիներ 50 մլրդ, մենք էսքան շատ ժուռնալիստ կունենայի՞նք, սաղս լավ կապրեինք, դուք էլ ինչի՞ էիք պետք գալու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930