Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը մեղադրվում է կանանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ

Նոյեմբեր 20,2013 23:49

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր համայնքի ղեկավար, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում  մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի  մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած  Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ  Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Բացի այդ, նույն օրը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքները պարզելու  նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ վերջինիս հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ քաշքշուկի, որի ընթացքում  Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին եւ վերջինիս դստեր՝ 1990 թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին, նրանց պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ըստ «Դատալեքս» կայքի` Այգեձոր գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Գեղեցիկ Գրիգորյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին Այգեձոր գյուղի մանկապարտեզում  շուրջ 15 րոպե տեւողությամբ վիճաբանել եւ հայհոյանքներ է հասցրել մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանին, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի եւ թիկունքի շրջանում, մանկապարտեզի սենյակում դրված աթոռներից մեկը նետել է վիճաբանության ձայներից մանկապարտեզ եկած Ն. Գյուլումյանի  ամուսնու՝ Սլավիկ Ղարսայանի ուղղությամբ:

Սասուն Սաֆարյանի նկատմամբ  2  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծ»), Գ. Գրիգորյանի հանդեպ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 258 հոդվածի  2-րդ մասով («Խուլիգանությունը, որ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը  ոչնչացնելով կամ վնասելով»): Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է նոյեմբերի 28-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930