Լրահոս
Օրվա լրահոսը

Glendale News Press. Արարատը բարձրացած 13-ամյա տղայի քաջագործությունը

Նոյեմբեր 20,2013 21:46

Նրանից երեք օր պահանջվեց, սակայն Սեպուհ Օշականը հասավ Արարատի գագաթին՝ ի դեմս բարձրության նկատմամբ վախի, սառցե փոթորիկի և ուժեղ հոգնածության: Գրում է «Գելնդեյլ Նյուզ փրես» թերթը 13 տարեկանում Արարատը լեռը բարձրացած պատանու մասին:

Երբ Սեպուհը Երևանում էր, նրան առաջարկեցին բարձրանալ լեռը: Սեպուհից պահանջվում էր միայն թույլտվություն ստանալ իր ծնողներից, որը նրանք միանգամից տվեցին:

«Իհարկե, դրա մեջ վտանգ կար», – ասում է Սեպուհի հայրը՝ Արա Օշականը, – «Բայց կարծում եմ վտանգը լավ է… Երբ ես պատմեցի ընկերներիս, նրանք ապշեցին: Ես վստահ էի, որ նա ոչ մի խնդիր չի ունենա»:

Արարատը բարձրանալու առաջին օրը Սեպուհը շատ լարված էր: Ճանապարհորդությունը սկսվել էր 11 ժամ երթևեկությունից հետո՝ Երևանից Վրաստան, հետո Թուրքիա:

Խմբի հետ ամեն օր նա բարձրանում էր վեց ժամ՝ կողքին ավանակ և երկու քուրդ ուղեկից, որոնք խմբին հավի կրծքամիս, հավի ապուր և թեյ էին տալիս:

Լեռան վերջնամասը Սեպուհը բարձրանում էր ոտքերի ցավով՝ ձնասահքի անդրավարտիքը հագին, ճաքճքած շուրթերով և անվերջ ծորացող քթով:

Նա պատմում է, որ արշավը շարունակել նրան օգնում էր կամքի ուժը և «Գտնել Նեմոյին» մուլտֆիլմի հերոս Դորին, որը պարզապես շարունակում էր լողալ:

«Ես չէի պատկերացնում, որ այդքան դժվար կլինի», – ասում է Սեպուհը, – «Դա անչափ հոգնեցուցիչ էր»:

Երբ նրանք վերադարձան, Սեպուհն անմիջապես զանգեց իր ծնողներին՝ լավ լուրը հայտնելու:

Նույնիսկ հիմա նրա մայրը անծանոթներին պատմում է տղայի քաջագործության մասին, այդ թվում՝ խանութների դրամարկղի աշխատողներին, որոնք չեն էլ լսել Արարատ լեռան մասին:

«Մայրս բոլորին է պատմում», – ասում է Սեպուհը, որն այժմ 14 տարեկան է:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930