Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատարան չեն բերում

Նոյեմբեր 20,2013 21:21

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու էր  Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը, որը երեկ տեղի չէր ունեցել ամբաստանյալ Հարություն Սարգսյանին  մայրաքաղաքից Գյումրի չտեղափոխելու պատճառով:

Այսօր ևս դատական նիստը չկայացավ` այն նույն պատճառաբանությամբ, թե փչացել է  դատապարտյալներին տեղափոխող մեքենան: Սակայն  դատարանի միջանցքում մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ թեև դատապարտյալների  մեքենան բանի պետք չէ, այդուհանդերձ այն փչացած էլ չէ: Ըստ այդ խոսակցությունների, երեկ  Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը գրություն է ուղարկել  դատարան, թե չի կարող ապահովել  ամբաստանյալի անվտանգությունը, քանի որ այդ նույն մեքենայով այդ նույն ժամին Գյումրի էին տեղափոխում Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նախկին տեղակալ Հրաչ Քալաշյանին և նույն բաժնի նախկին  օպերլիազոր Արտակ Բադալյանին: Այս երկու ոստիկանները այժմ նույնպես դատապարտյալներ են, նրանք մեղադրվում են Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու անհաջող փորձ կատարելու մեջ:

Ըստ ամբաստանյալի հարազատների, ժամանակին Հրաչ Քալաշյանը ակտիվ մասնակցություն է ունեցել իրենց որդու ձերբակալման մեջ, Կարեն Եսայանի դիակը դեռ չհայտնաբերած, և դեռ չպարզած` նա  մահացած է, թե ողջ, այս ոստիկանը  արձանագրել է, որ Հարություն Սարգսյանն է սպանել Կարենին: Մի խոսքով, սա պատճառ է դարձել, որ նախկին ոստիկանին ու Հարություն Սարգսյանին միասին չտեղափոխեն նույն մեքենայով:

Սակայն անհասկանալի էր այսօր ևս Հարություն Սարգսյանին մայրաքաղաքից չտեղափոխելու հանգամանքը. արդեն անլուրջ է լսել, թե դատապարտյալների մեքենան փչացած է: Երբ դատավոր  Մարտին Սարոյանը հայտարարեց դատական նիստի հետաձգման պատճառը` ասելով . «Ուղեկցողները երեկ քրեակատարողական հիմնարկից պատճառաբանեցին, որ մեքենան անսարք է, այսօր ամբաստանյալի ներկայությունը չեն ապահովել նույն պատճառաբանությամբ», ամբաստանյալի մայրը պարզաբանում խնդրեց դատավորից:

Դատը հետաձգվեց` նշանակվելով  նոյեմբերի 27-ին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930