Հարցին, թե ի՞նչ մակնիշի մեքենաներ է սիրում եւ իր ավտոպարկում ի՞նչ մեքենաներ ունի, Արթուր Աբրահամը «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում պատասխանեց. «Չեմ սիրում ավտոմեքենաներ գովաբանել: Բայց սիրում եմ արագընթաց ավտոմեքենաներ՝ BMW, «Մերսեդես», «Ֆերրարի»: Բոլորից էլ ունեմ: Գերմանիայում իմ զարգացրած ամենաբարձր արագությունը եղել է 332 կմ/ժամ: Եղել է, որ նաեւ տուգանվել եմ: Բայց Հայաստանում խախտումներ չեմ անում, վախենում եմ արագ վարել: Առավելագույնը՝ 80-100 կմ/ժամ: Դրա համար էլ ճանապարհային ոստիկանության հետ շփումներ չեմ ունենում:
Aravot.am-ի հարցին, թե պատահե՞լ է, որ ճանապարհային ոստիկանը ճանաչի ղեկի առջեւ նստած Արթուր Աբրահամին, կանգնեցնի եւ առաջարկի միասին լուսանկարվել, բռնցքամարտիկը պատասխանեց. «Շատ է եղել: Անգամ կանգնել ու երկար զրուցել ենք: Բոլորն էլ սիրալիր են վերաբերվել: Ու դա փոխադարձ է եղել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ