Այսօր «Ուրբաթ» ակումբում Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսն անցավ անկաշկանդ, ուրախ մթնոլորտում:
Բռնցքամարտիկին տրվեցին նաեւ զվարճալի հարցեր: Օրինակ, ինքը ծանո՞թ է Մայք Թայսոնի՝ վերջերս հրապարակված ինքնախոստովանական գրքին: «Մայք Թայսոնի պատճառով է, որ սկսել եմ զբաղվել բռնցքամարտով: Շատ եմ սիրում նրան ու նրանով միշտ հետաքրքրվում եմ: Գրքի մասին տեղյակ եմ: Հետաքրքիր կլինի ծանոթանալ», – ասաց Աբրահամը:
Aravot.am-ը կատակով հարցրեց, թե շատ սիրելու պատճառո՞վ է իր շանը «Թայսոն» անունը տվել: «Այո: «Թայսոն» անունով նապաստակ էլ եմ ունեցել», նույնպես կատակով պատասխանեց բռնցքամարտիկը: Մեր երկրորդ հարցին, թե նա գիտի՞ այդ մասին, Աբրահամը պատասխանեց. «Դեռ որ: Երեւի ամոթ կլինի, որ իմանա»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ