Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում պատասխանելով Նոնիտո Դոների հետ մենամարտում Վախթանգ Դարչինյանի կրած պարտության պատճառներին վերաբերող հարցին՝ Արթուր Աբրահամն ասաց. «Ցավալի է, որ մենամարտն այդպես ավարտվեց: Բայց սա սպորտ է եւ սպորտում ամեն բան էլ լինում է: Լինում են թե պարտություններ, թե հաղթանակներ: Իսկ ինչ վերաբերում է սխալներին, Վախթանգն իր մարզչի հետ թող ինքը որոշի: Կարիք չկա, որ նրա սխալների մասին ես խոսեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ