Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

60 միլիոն Հյուսիս-հարավ ճանապարհի համար, 6 միլիոն` շինարարությունը վերահսկելու

Նոյեմբեր 20,2013 19:28

Վաղը ՀՀ կառավարության նիստում ֆինանսների նախարարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի հավանություն տալ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ)  եւ ՀՀ-ի միջեւ կնքվելիք պայմանագրին: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կառուցելու համար ֆիննախը ֆինանսական պայմանագիր է պատրաստել: ԵՆԲ-ն մտադիր է ծրագրի շրջանակներում տրամադրել 60 միլիոն եվրոյի չափով վարկ` «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի ֆինանսավորման համար: Վարկը նախատեսվում է տրամադրել առավելագույնը 12 տրանշներով` նվազագույնը 5.000.000 եվրո գումարով յուրաքանչյուր մասնաբաժնի համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Նշենք, որ պայմանագրով կիրականացվի Լանջիկ-Գյումրի (27.3 կմ երկարությամբ) ճանապարհահատվածի շինարարությունը: Եվրոմիության Հարեւանության ներդրումային գործիքից էլ 12 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կհատկացվի, որի մի մասը` 6 մլն եվրոն,  կտրամադրվի վերոնշյալ շինարարությունը վերահսկելու համար, իսկ մնացած գումարը կհատկացվի Գյումրիի շրջանցիկ ճանապարհի եւ Գյումրի–Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը եւ մանրամասն նախագծումը կատարելու համար` հետագայում շինարարության իրականացման նպատակով:

Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագիրը ֆինանսավորվելու է նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվելիք վարկի, ՀՀ կողմից համաֆինանսավորման եւ այլ աղբյուրներից ենթադրվող ֆինանսավորման հաշվին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930