Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքիան պատասխանել է Սուրբ Սոֆյան մզկիթի վերածելու Հունաստանի զայրույթին

Նոյեմբեր 20,2013 19:17

Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթ դարձնելու Հունաստանի զայրույթի հետ կապված Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Հունաստանից չէ, որ Թուրքիան պետք է կրոնական հանդուրժողականություն սովորի»: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

«Աթենքը միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ աղոթելու համար չկան մզկիթներ, չնայած նրա մահմեդական բնակչությանը, որը հասել է մոտ 100 հազար», – ասված է հայտարարության մեջ:

Հունաստանի արտգործնախարարությունը իր բարկությունն էր հայտնել, երբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները Սոֆյայի տաճարը մզկիթ դարձնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել:

Նոյեմբերի 18-ին տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ բյուզանդական քրիստոնեական եկեղեցին Թուրքիայի պաշտոնյաների խոսակցությունները վիրավորում է միլիոնավոր քրիստոնյաների կրոնական զգացումները, և ժամանակավրեպ ու անըմբռնելի այդ գործողություններն անում է մի երկիր, որը ուզում է դառնալ Եվրոմիության անդամ:

Հունաստանի հայտարարությունն արվել էր, երբ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուլենթ Արընջը հույս էր հայտնել մզկիթի վերածել քրիստոնեական պատմական տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930