Լրահոս
Օրվա լրահոսը

ИТАР ТАСС. Վարորդ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է. փորձաքննություն

Նոյեմբեր 20,2013 18:00

Փորձաքննությունը հաստատել է 18 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ մեղավոր է «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվականը՝ հղում անելով Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:

Մայրաքաղաքի ՆԳՆ-ն ստացել է դատաբժշկական և երեք ավտոտեխսպասարկման փորձաքննության արդյունքները, որոնք նշանակված էին ավտովթարի քրեական գործով: Ավտոտեխսպասարկման փորձաքննությունից հետևում է, որ վարորդի գործողություններում նկատվում է ճանապարհային երթևեկության և մեքենայի շահագործման կանոնների խախտում:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ մեղադրյալի վարած ավտոմեքենան երկար ժամանակ տեխսպասարկում չի անցել. «Դրա պատճառով արգելակման համակարգը բարվոք չէ աշխատել, ինչի մասին մեղադրյալը պետք է տեղյակ լիներ», – նշել են ՆԳՆ-ի գլխավոր վարչությունից:

Ավելի վաղ հաստատվել էր, որ «ավտովթարի պահին բեռնատարը ծանրաբեռնված է եղել, ինչը էլ ավելի անարդյունավետ է դարձրել արգելակման համակարգի աշխատանքը, ինչի արդյունքում ճանապարհի հատվածի այդ մասում այն չի կարողացել կանգնել»:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Հարությունյանի դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ և՛ վթարից առաջ, և՛ հետո վարորդը գտնվել է գիտակից վիճակում և վերահսկել է իր գործողությունները:

2013թ. հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր Ավտոբուսին: 18 հոգի մահացել էր, 60-ից ավելի մարդ վիրավորվել: Հարությունյանի գործը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ վթարից հետո նրան դատարան էին տարել չսափրված, կանացի խալաթով և հողաթափերով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930