Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ցանկացած պաշտոն ու իշխանություն մեզ համար ինքնանպատակ չէ»

Նոյեմբեր 20,2013 17:52

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւս այսօր մասնակցում էր ազատամարտիկների եւ կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպած քննարկմանը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով`երկրում այսօր ծանր իրավիճակ է, որի պատճառով հասարակության տարբեր շերտեր պարբերաբար հայտնում են իրենց դժգոհությունն ու բողոքը՝ ստեղծված իրավիճակի եւ այն ծնող պատճառների դեմ:

Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում են մի շարք հարցեր, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության օրը միջոցառում կազմակերպելը. «ԲՀԿ-ն միշտ մասնակցել է այս քննարկմանը, փորձելով լուծման եղանակներ առաջարկել»,- նշեց նա:

Դիտարկմանը` արդյոք ԲՀԿ-ն համաձա՞յն է, որ իշխանափոխության տարբերակով կարելի է լուծել երկրում առկա խնդիրները, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ ցանկացած փոփոխության շնորհիվ պետք է բարելավվի հայաստանցու կյանքը: Ըստ նրա` «Ցանկացած պաշտոն ու իշխանություն մեզ համար ինքնանպատակ չէ, այլ միջոց է երկրում վիճակ փոխելու»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930