Այսօր ազատամարտիկների եւ կուսակցությունների հերթական կլոր սեղան քաղաքական խորհրդի քննարկումը, որին հրավիրված էին լուսաբանելու նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները` անցավ «դռնփակ»:
Չնայած նախապես հայտարարված ժամին՝ լրագրողները նշված հասցեում էին, սակայն ներս թողնող չեղավ: Պատճառը, ամենայն հավանականությամբ, կուսակցությունների ներկայացուցիչներն են եղել, որովհետեւ նրանցից ոմանք դեռ նախորդ հանդիպմանը դժգոհ էին, որ ներկա են նաեւ ԶԼՄ-ները եւ լրագրողների խնդրանքին` որ մի քիչ բարձր խոսեն, որ հնարավոր լինի նրանց խոսքը ձայնագրել, ասացին, թե իրենք ձայնագրելու համար չեն խոսում…
Ի դեպ այսօրվա կլոր սեղան փակ քննարկմանը մասնակցում էին երեք կուսակցություններ` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ