Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանն առաջարկում է կեղծ շքանշաններ կրողների տուգանքն ավելացնել

Նոյեմբեր 20,2013 16:32
shqanshanner

Այսուհետ Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, հուշամեդալ կրելու, վաճառելու, գնելու, պատրաստելու կամ դրանց շփոթության աստիճանի նմանեցված պատրաստելու դեպքում, դրանց իրավունքը չունեցող անձը կենթարկվի ավելի մեծ տուգանքների, քան նախկինում էր: Այս առաջարկությունը ՀՀ կառավարությանն արել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` վկայակոչելով վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենսգրքում փոփոխություն անելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Նախարարը գտնում է, որ բացի «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքից, պետք է փոփոխություն կատարվի նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում, որոնց վերաբերյալ արդեն նախագծեր կան ներկայացված:

Հրայր Թովմասյանի առաջարկով, ՀՀ եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրող դրա իրավունքը չունեցող անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Դրանք գնելը, վաճառելը, փոխանակելը կամ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձը կտուգանվի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Առանց թույլտվության այդ նշանները պատրաստելու դեպքում վարչական տույժը կկազմի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

Շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ կրողը նույնպես կտուգանվի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թեղուտ says:

    Հիմա ով է բանատեղ դնում շքանշաններին ո՞ր…
    ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է ՇՔԱՆՇԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930