Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՊՄՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

Նոյեմբեր 20,2013 16:28

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդես եկավ «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսությամբ: 

Դասախոսության ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահն առանձնացրեց դրա քաղաքական, տնտեսական, ռազմավարական եւ մշակութային բաղադրիչները: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, եւ երկկողմ հարաբերությունները շարունակում են սերտանալ բոլոր ուղղություններով:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցմանը: Այս համատեքստում նա հատկապես կարեւորեց ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաեւ Հայաստանի պետական մարմիններում բարեփոխումների կուրսի անցկացումը: Նա նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը՝ նշելով, որ բանակցությունների վերսկսումն ինքնին դրական երեւույթ է: Նրա համոզմամբ՝ ԼՂ բանակցություններում լուրջ շրջադարձ կարող է լինել միայն այն դեպքում, երբ ԼՂՀ-ը դառնա բանակցությունների լիարժեք կողմ: ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունեն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի համարեց Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի վերաբացումը ԼՂ հակամարտության կարգավորման հետ շաղկապելը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Սփյուռքի հետ Թուրքիայի պատմական հարցերի կարգավորմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, եւ նրա եղելությունը քննարկման առարկա դառնալ չի կարող:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930