Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստիպված հին հաց են ուտում

Նոյեմբեր 20,2013 16:14

Տավուշի մարզի բնակավայրերում պահանջարկ ունի նախորդ օրը թխված, բայց չվաճառված հացը: Այն հաջորդ օրը վաճառվում է ավելի էժան եւ մատչելի է սոցիալապես անապահով ընտանիքներին:

Իջեւան քաղաքի հացի արտադրամասերում, որտեղ եւ կատարվում է հացի վաճառքը, մեզ հայտնեցին, որ տասնյակ մարդիկ կան, ովքեր փող չունեն թարմ հաց գնելու:

Իջեւանում հին հացը վաճառվում է 150 կամ 100 դրամով: Բնակիչներ կան, ովքեր հնարավորություն չունեն նույն տեսակի թարմ հացը 200 դրամով գնելու:

Հին հացի գնորդներ կան նաեւ Նոյեմբերյան քաղաքում:

Հին հաց գնողների մեջ քիչ չեն թոշակառուները, որոնց ստացած թոշակը չի բավարարում հանապազօրյա սննդի, կոմունալ վճարների եւ տարիների ընթացքում խաթարված առողջությունը վերականգնելու համար դեղերի ծախսին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930