ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն