Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)՝ դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանը հրավիրվել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հրավերներ ուղարկվել են կազմակերպության անդամ բոլոր երկրների արտգործնախարարներին՝ ինչպես միշտ: