Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը թեժացնում է իրավիճակը (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2013 15:21

Ի՞նչ պատասխաններ է ակնկալում ՀԱԿ-ը` կառավարությանը ներկայացնելով իր հարցապնդումները, որոնք վերաբերվում են մեր երկրում կոռուպցիայի հսկայական ծավալներին եւ առանձին պաշտոնյաների պահվածքին, մանավանդ, որ խորհրդարանում, թե հայտարարությունների, թե կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ քանիցս այդ հարցերը բարձրացվել են, կառավարությունն էլ մշտապես շրջանցել է դրանք: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի այս հարցին, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ճիշտ հարց եք տալիս, մենք ոնց որ դահիճին հարցնենք`արդյոք ինքը մարդասիրական նոպաներ չի ունենում կամ, արդյոք, խղճահարություն չունի, որ այդքան մարդ է սպանել: Նման մի բան է, մենք հասկանում ենք, որ այն մարդկանց, ում այդ հարցն ուղղում ենք, հենց կոռուպցիայի գլխավոր հեղինակներն են: Բայց, այլ ճանապարհ չկա եւ այստեղ մեզ հետաքրքրում է, թե կառավարությունն ինչպե՞ս է հասարակությանն այս ամենը բացատրելու: Մեզ շատ կարեւոր էր համախմբել բոլոր այս փաստերը մի հարցապնդման մեջ, ներկայացնել հասարակությանը եւ պահանջել պատասխան»:

Զուրաբյանն ասաց, որ բնավ էլ ակնկալիք չունեն, որ մեկ ակնթարթում իշխանավորները կդառնան ազնիվ մարդիկ, ինքնախարազանմամբ կզբաղվեն, զանգվածային հրաժարականներ կտան. «Բայց մենք, այո, թեժացնում ենք իրավիճակը, անում ենք մի քայլ, որը նորից կհամախմբի ժողովրդին`այս ավազակների դեմ»:

Այլ մանրամասները`տեսանյութում 

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ հավանակա՞ն է, որ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կրկին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն ցուցաբերեն: Բանախոսը երկար պատմեց ժամանակին ՀԱԿ-ի ներկայացրած ծրագիրը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, փաստեց, որ ՀԱԿ-ը խորհրդարանում դեմ է արտահայտվել այդ օրենքին եւ չբացառեց, որ եթե հանրությունը շարունակի վճռական պայքարն այս ուղղությամբ, ընդդիմությունն էլ համակարգված աշխատելով, այդ թվում նաեւ անընդհատ արտահերթ նիստերի առաջարկներով, շարունակել պայքարը: «Բայց, ամեն ինչ կախված է շարժման ակտիվությունից ու վճռականությունից»,- ասաց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930