Քիչ առաջ «Royal Tulip» հյուրանոցի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովը:
Համաժողովն ընդունեց ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արման Մուրադյանի հրաժարականը, որը նա ներկայացրել էր մի քանի օր առաջ: Քվեարկությամբ միաձայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց երկու օլիմպիական խաղերի (մեկ անգամ՝ 5-րդ տեղ), աշխարհի ու Եվրոպայի չորս առաջնությունների մասնակից, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
Արթուր Գեւորգյանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք առաջիկա օրերին՝ Aravot.am-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ