Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը մեռելոցների եկող տարվա օրերն էլ է հաստատել

Նոյեմբեր 20,2013 15:00

Այս տարվա դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը, ՀՀ կառավարության որոշմամբ, տեղափոխվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օրը: Նույն գերատեսչությունը հաստատել է նաեւ եկող տարվա մեռելոցի օրերը:

2014 թ.-ի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի եւ սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը  եւ սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից:

Կառավարությունն իր որոշումը պատճառաբանել է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու եւ ազգային տաղավար տոների ու դրանց հաջորդող հիշատակի օրերին իրենց ննջեցյալների գերեզմանները այցելելու անհրաժեշտությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել