Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Արթուր Աբրահամը, խոսելով հոկտեմբերին իտալացի Ջովանի դե Կարոլիսի հետ կայացած մենամարտի մասին, որում նա ոչ այնքան ահեղ մրցակցին հաղթեց միավորներով, ասաց. «Դա ինձ համար միջանկյալ մենամարտ էր, որպեսզի երկար ժամանակ ռինգից դուրս չմնամ, զգամ ռինգը: Իտալացին արագ բռնցքամարտիկ էր, ռինգում ոտքերով լավ էր աշխատում: Նա քաջ գիտակցում էր, թե ում հետ է մենամարտում, դրա համար էլ անընդհատ փախչում էր, որպեսզի նոկաուտի չենթարկվի: Իսկ ինձ համար ամենակարեւորը եկող տարվա փետրվարի 1-ին Գերմանիայում Ռոբերտ Շտիգլիցի հետ աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտն է, որն նախապատրաստվելու եմ ամենայն լրջությամբ ու հաղթելու համար անելու եմ ամեն ինչ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ