Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ես չեմ կարող հավատալ Սերժ Սարգսյանի որևէ խոսքի»

Նոյեմբեր 20,2013 14:25

Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները դրական երևույթ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքը շատ կարևոր է՝ անգամ ոչ լեգիտիմ նախագահների միջև: Ուստի, ՀԱԿ խմբակցության ղեկավարը դրական է գնահատում Սարգսյան-Ալիև հանդիպումը. «Եթե կան բանակցություններ, և դրանք աջակցություն ունեն ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, նշանակում է, որ աշխարհը բանակցությունների հետ ինչ-որ հույս կապում է, և դա կարևորագույն երաշխիքն է, որ գործընթացը չի զարգանում ռազմական ճանապարհով»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը նորմալ է գնահատել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, Լեւոն Զուրաբյանն ասաց․«Ես չեմ կարող հավատալ Սերժ Սարգսյանի որևէ խոսքի։ Մենք պիտի հավատանք մի մարդո՞ւ, ով դիվանագիտական գործընթացների վերաբերյալ մշտապես մոլորեցրել է հասարակական կարծիքը, միշտ խաբել է, չի ներկայացրել եվրաասոցացման գործընթացը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապայմանը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930