Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է իրավունք տվել կոլեկտիվի աշխատանքն այդպես գնահատել

Նոյեմբեր 20,2013 14:06

 

«Պոլիտեխնիկ. Իրերն իրենց անունով կոչելով» վերնագրով հրապարակման առիթով
Արժանապատվությունից ցածր եմ համարում մեկ առ մեկ անդրադառնալ եւ հերքել հոդվածագրի՝ ՊՃՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ավտոմատացման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Դավիթ Ղազարյանի կողմից ինձ առաջադրվածին, քանզի դրանք այնքան անհեթեթ են, հիմնազուրկ եւ իրականությանը չհամապատասխանող, որ առիթ են տալիս ժամանակը խնայելով կատարել ընդամենը մեկ հարցադրում հարգելի երիտասարդին. «Ո՞ւմ պատվերն եք կատարում, ո՞վ է Ձեզ իրավունք վերապահել բազմավաստակ կոլեկտիվի աշխատանքը գնահատել նման ձեւակերպումներով»:
Պարզապես ստիպված եմ տալ ընդամենը մեկ տեղեկատվություն:
Համալսարանի ֆինանսական գործունեությունը բազմիցս, հատկապես վերջին տարիներին, պարբերաբար ստուգվել է հարկային մարմինների, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վերահսկիչ պալատի եւ անկախ աուդիտորների կողմից: Որեւէ լուրջ բացթողում նշված մարմինների կողմից երբեւէ չի արձանագրվել:

Հարգանքով՝
ՀՊՃՀ պրոֆեսոր Լաերտ Հովհաննիսյան
ՀՊՃՀ նախկին պրոռեկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահե Ավինյան (ՀՊՃՀ ասիստենտ) says:

    Կարծում եմ պրոֆեսոր Հովհաննիսյանն իր արժանապատվությունն այնքան բարձր կհամարի հաստատելու, որ իր պաշտոնավարման ընթացքում Պոլիտեխնիկին ոչ մի օգուտ չի տվել, թե որպես պրոռեկտոր և թե որպես պրոֆեսոր: Իսկ դա նշանակում է, որ նա ոչ մի իրավունք (այդ թվում նաև բարոյական) չունի խոսելու, առավել ևս քննադատելու համալսարանի աշխատակիցներից և ոչ մեկի աշխատանքը կամ գործունեությունը (լինի այդ աշխատակիցը ռեկտոր, թե ասիստենտ):

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930