Այսօր վաղ առավոտյան դերասան Վարդան Պետրոսյանը, որն այժմ կալանքի տակ է գտնվում, ցուցմունք է տվել, որտեղ նշել է, որ ինքը հրաժարվում է մասնակցել վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործով անցկացվելիք քննչական գործողություններին, որոնք կատարվում են քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան իր ցուցմունքում գրեց, որ քննիչ Հայկ Հակոբյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Գրեց նաև, որ սուտ է մամուլում նրա կատարած հայտարարությունները, թե ինքը ներողություն է խնդրել. քննիչն իրենից ներողություն չի խնդրել: Նա ամեն ինչ մանրամասնորեն ներկայացրել է իր ցուցմունքում: Եվ հենց քննիչի վիրավորանքների ու ապօրինի գործողությունների համար էլ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, մասնակցել հետագա քննչական գործողություններին», -փոխանցեց փաստաբանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Բոլորովին չեմ զարմանում Վարդան Պետրոսյանի այս որոշման վրա, քանի որ նրա փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է։ Եթե մեղադրյալը այլ անձ լիներ, միևնույնն է, նույն որոշումը կկայացվեր, քանի որ սա փաստաբանի ձեռագիրն է, քննիչի կողմնակալության մասին հանրային կարծիք ստեղծելով փաստաբանը զուտ լուծում է իր պաշտպանյալին արդարացնելու մարտավարական հարցեր, մինչդեռ դրանով տուժում է գործի անաչառ քննությունը։ Եթե ուշադրությւոն դարձնենք մինչև այժմ փաստաբանի բոլոր հայտարարությունների վրա, դրանք բոլորը բովանդակային առումով սնանկ են, քանի որ որևէ էական սխալ նախաքննության փուլում դեռ չի կատարվել, որի համար անհրաժեշտ լիներ նման աղմուկ բարձրացնել։ Իսկ Վարդան Պետրոսյանն էլ պետք է հասկանա, որ նման փաստաբան պահելը բացասաբար է ազդում իր իմիջի վրա։