Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի կարծիքով Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է «ինքնահրկիզվի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2013 13:17

Նոյեմբերի 5-ին ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել կառավարությանը`«Համատարած եւ համակարգված կոռուպցիա» վերտառությամբ: Դեկտեմբերի 3-ին այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Խոսքը բյուջեի ծախսերի եւ եկամուտների թալանի, վարչապետի օֆշորային սկանդալի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի, արագաչափերի տեղադրման հետ կապված կոռուպցիոն երեւույթների, որոնց մեջ, ըստ մամուլի հրապարակումների նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր`Ալեքսանդր Սարգսյանի «մատն է խառը», ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, նախագահի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի գործունեության եւ այլ կոռուպցիոն երեւույթների մասին է: 

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանրամասնորեն հրապարակեց խմբակցության ներկայացրած հարցապնդումը:
«Մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են: Անուններին էլ հետո կանդրադառնանք»,- ասաց պարոն Զուրաբյանը`հավելելով, որ կառավարությունը պարտավոր է այս փաստերի վերաբերյալ պատասխան տա: Պատգամավորը մանրամասնեց, որ պետական բյուջեի թալանը տեղի է ունենում մինչև փողը բյուջե հավաքագրելը, ինչի մասին խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անընդհատ թվային հիմնավորումներ է բերում : Ըստ ՀԱԿ-ի հաշվարկների, այդ կերպ բյուջեի թալանը կազմում է մեկ և ութ միլիարդ ԱՄՆ դոլար. «Եթե չթալանեին՝ Հայաստանը կարող էր դառնալ մի ծաղկող երկիր»:
ՀԱԿ-ը կներկայացնի նաեւ օֆշորային սկանդալի նորացված տվյալների հետ կապված խնդիրներ, որոնցից պարզ է դառանում, որ 1 միլիոն 667 հազար ԱՄՆ դոլար է կազմում Տիգրան Սարգսյանի օգուտն այդ գործարքից: Պետական պաշտոնյաների վարկի վրա այս խայտառակ բծով ապրելն, ըստ բանախոսի՝ ոչ մի ներդրող չի ունենա, ի վերջո կհանգեցնի Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահության կորստի. «Կես տարի վարչապետը չի կարողանում ապացուցել, որ ինքը խառնված չէ մի խայտառակ սկանդալի մեջ»:
Բյուջեի ծախսերի թալանն, ըստ ՀԱԿ-ի հաշվարկների, կազմում է մոտ յոթ հարյուր միլիոն դոլար: Ծախսերի եւ եկամուտների թալանը միասին` երկու և կես միլիարդ դոլար:
Այլ մանրամասները` տեսանյութում



Ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ մեղմի ստեղծված իրավիճակը`լրագրողներից մեկի հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց կարճ. «Ինքնահրկիզվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930