«Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը, խոսելով կենսաթոշակային բարեփոխումներից, նկատեցին, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը անբավարար է:
Թեւան Պողոսյանն ասաց. «Այո, Հայաստանին անհրաժեշտ է կենսաթոշակային համակարգի բարեփոխում, այնպես չի, որ համակարգը լավն է, եւ պետք չի ոչինչ անել, սակայն այս օրենքում կան բացեր, եւ մենք ուզում ենք մեկ տարով հետաձգել, որպեսզի այդ բացերը լուծվեն»:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս օրենքը շատ երկար է քննարկվել, լուսաբանվել, մանրամասն ներկայացվել հասարակությանը՝ գրեթե չորս տարի շարունակ, եւ եթե պարոն Պողոսյանը «բացեր» է տեսնում օրենքում, ապա կարող է որպես «բազմազավակ հայր, որի կինը պարտադիր կենսաթոշակային համակարգին է միանալու», ներկայացնել իր առաջարկները, եւ եթե դրանք լինեն կառուցողական, ապա անպայման կընդունվեն:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ