Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հակառակություն չունի Մաքսային միության հետ, չգիտի թե ինչ է այն իրենից ներկայացնում

Նոյեմբեր 20,2013 13:01

«Պարզ չէ թե ինչ պայմաններում ենք միանալու Մաքսային միությանը: Մեզ համար խնդիր է Ղարաբաղի հարցը: Անորոշություն է Մաքսային միության միանալու հարցը, քանի որ, ոչ միայն Ղարաբաղի հարցում վստահություն չկա, այլեւ պարզ չէ, թե Հայաստանին ինչ պարտավորություններ են սպասվում»,- այսօր այս մասին «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին հնչեցրած հայտարարության մասին:

Նա նաեւ հավելեց, որ այս պահվածքը ՀՅԴ-ի համար պարզ չէ, եւ ընդունելի չէ` «Մենք սկզբունքային հակառակություն չունենք Մաքսային միությանը, ինչո՞ւ պետք է դեմ լինենք մի բանի, որը չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում: Անհրաժեշտ է հստակություն, որպեսզի հասկանանք, թե ինչին ենք դեմ: Կարծում եմ պետք է բանակցվի, որ հստակեցվի, թե ինչի համար ենք գնում Մաքսային միություն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930