Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սիրունյան.«Բա Խաչիկի ձեռքն ինչո՞ւ չէիք բռնում, բա որ իրո՞ք կպներ Հայրիկյանի գլխին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2013 12:55

Sirunyan_1«Վարդան Սեդրակյանն այժմ գտնվում է մեկուսարանում: Նա ունի լյարդի հիվանդություն, որը քրեակատարողական բուժծառայությունն էլ ախտորոշեց: Նրան պարբերաբար բժիշկն է այցելում է, սնվում է դիետիկ»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որոնք առաջադրվել են Վարդան Սեդրակյանին այն բանի համար, որ նա է կազմակերպել Պարույր Հայրիկյանի մահափորձը

Նա նշեց, որ Վարդան Սեդրակյանին «դատում են ենթադրություններով, մեկուկես ապացույցով»: Ուստի կոչ արեց՝ «Մեզ մի դատեք ենթադրություններով»:

Սիրունյանը զարմացած է, որ դատավարության ընթացքում Վարդան Սեդրակյանին ընդամենը մեկ հարց են տվել՝ «Որտեղի՞ց Ձեզ այդքան գումար»:

Ուստի պարոն Սիրունյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան ու այժմ սպասում են քննության պատասխանին են և անհրաժեշտության դեպքում դիմելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Պարոն Սիրունյանը նշեց, որ «մինչև հիմա էլ համոզված է, որ Սեդրակյանն այդ գործի հետ կապ չունի»:

Նա ուշադրություն հրավիրեց դեպքից տասներկու օր հետո՝ փետրվարի 13-ին կատարված նկարահանման որոշ դրվագների վրա, որտեղ Հայրիկյանը ցույց է տալիս իր վերքերը: Պարոն Սիրունյանը կասկածի տակ դրեց այն, որ «լուսանկարում պատկերվածը մեկուկես սմ-ոնց վերք է, ինչպես պնդում էին դատավարության ընթացքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930