Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ հեղափոխությունը`պայքարի բանալին, ըստ Լեւոն Զուրաբյանի

Նոյեմբեր 20,2013 12:52

Նախկին ընտրական ցիկլում կատարված ընտրակեղծիքները ժողովրդին պարզ ապացուցեցին, որ ստեղծված է ընտրական կեղծարարությունների այնպիսի մեքենա, որը կանխում է ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելը: Այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ու քանի որ այս ամենի արդյունքում հասարակությունը հիասթափության եւ ապատիայի մեջ է, բանախոսը նաեւ դրանով է պայմանավորում այն, որ ՀԱԿ-ը հիմա հանրահավաքներ չի անցկացնում:

Որ առաջացած ճգնաժամը, վաղ թե ուշ պետք է քաղաքական գործողությունների ակտիվացման հանգեցնի, բանախոսն այլընտրանք չի տեսնում: Իսկ, մինչ այդ, քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցը նա համարում է այն, որ ժողովուրդը հանդես է գալիս իր կոնկրետ շահերին առնչվող նախաձեռնություններով եւ դա զուգորդվում է ԱԺ-ում չորս ընդդիմադիր խմբակցությունների համատեղ աշխատանքով:

Այդ իմաստով, նա դրական օրինակ է բերում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ համատեղ պայքարի օրինակը:

Լեւոն Զուրաբյանն, ընդհանրապես, այս տարիների ձեռքբերումը համարում է խորհրդարանական ընդդիմության համատեղ եւ համախմբված աշխատանքը, որն աննախադեպ է համարում. «Սա բանալին է մինչև հեղափոխությունը»:

Ու, այս իմաստով, բանախոսը բնավ էլ պատահական չի համարում իշխանական քարոզչության կողմից տարվող այն թեզը, որ քաղաքական կուսակցությունները իրենց արդեն սպառել են, կարեւորը քաղաքացիական շարժումներն են. «Իրենց նպատակն է սեպ խրել այս երկու քաղաքական բաղադրիչների մեջ ու իրարից անջատել: Մինչդեռ, մեր ուժը համախմբման մեջ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930